Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Մոտակա օրերին կլինի ժողովրդի ցասման երկրորդ ալիքը` Նիկոլը հեռանալու է. Գեւորգ Գեւորգյան

Հանդիպում

Ռազմական, քաղաքական գործիչ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադարձել ենք ստեղծված ներքաղաքական իրադրությանը:

— Սեպտեմբերի 15-ին հոծ բազմություն էր հավաքվել Ազգային ժողովի շենքի դիմաց, եւ մարդիկ պահանջում էին հենց հիմա հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը: Դուք հարթակում էիք, իրականում ի՞նչ կատարվեց:

— Երկար ժամանակ տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, կուսակցություններ խոսում էին, որ ժողովուրդը քնած է, կա մի զգալի հատված, որն ակտիվ է, եւ կա հատված, որը թքած ունի ամեն ինչի վրա: Սակայն սեպտեմբերի 15-ն այդ տեսակետը քանդեց հիմնովին եւ ցույց տվեց, որ ազգն արթուն է եւ պատրաստ է ազնիվ պայքարի` իր երկիրը փրկելու համար: Սա ամենակարեւորն էր, որ ժողովրդի ցասումն ապացուցեց, եւ այս մեսիջը շատ լավ հասավ միջազգային ատյաններին, գերտերություններին եւ նաեւ մեր թշնամի պետությանը, որ հայ ժողովուրդը վախեցած չէ, խուճապի մեջ չէ եւ կարող է պայքարել: Հայ ժողովուրդը ոչ մի տեղ չի փախչում եւ իր երկրի ու պետականության համար պայքարելու է ու ազատագրելու է այն բոլոր տեսակի վարձկաններից, ագենտներից ու դավաճաններից:

— Ժողովուրդը հենց դրա համար էր դուրս եկել սեպտեմբերի 15-ին փողոց, ինչո՞ւ ձախողվեց, ինչո՞ւ չկազմակերպվեց, որ արդյունք լիներ:

— Բավական լավ կազմակերպվեց, իհարկե, մենք մեր բուն նպատակին չհասանք, բայց շատ կարեւոր խնդիր լուծեցինք: Մի՛ մոռացեք, որ Նիկոլը բունկերում էր հայտնվել: Ժողովրդի ցասումն այն հիմնական մեծ ներուժն էր, որ մենք մեծ վտանգից կարողացանք մեր պետությունը փախցնել: Ժամանակը կգա, բոլորը կիմանան, ինչ պետք է ստորագրեր եւ ինչ խնդիր պետք է լուծվեր, որը լինելու էր Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ: Դրա համար էլ Նիկոլը փախել էր ժողովրդից: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, շատ քիչ է մնացել, մոտակա օրերին երկրորդ ալիքն է լինելու այդ ցասման: Նա հեռանալու է: Բոլորը մտածում են, թե ժողովուրդը երբ դուրս է գալիս փողոց, նրա ներուժը պետք է օգտագործել, բայց եթե դու ժողովրդի միջից ես, նրա ներուժը պետք չէ օգտագործել, այլ պետք է ժողովրդի հետ լինել ազնիվ եւ ուղիղ: Այդ ժամանակ ժողովուրդը կգա եւ կկանգնի կողքիդ` հանուն իր փրկության եւ պետականության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ