Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Գայանե Զարգարյանի նկատմամբ ակնհայտ տեղի է ունենում անօրինակ, ապօրինի գործողություն, ցավալին այն է, որ դա իրականացվում է փաստորեն իրավապահների հովանավորչությամբ

Իրավական

Iravunk.com-ը անդրադարձել էր մեր գործընկերոջ՝ հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի երեկ ուշ գիշերով տեղի ունեցած զազրելի միջադեպին, մասնավորապես ներկայացնելով հետեւյալը․ «Նախօրեին ժամը 23:20-ի սահմաններում, ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոնի Քրեական Հետախուզության բաժնի պետ Մամիկոնյանի հրահանգով, ինչի մասին նա հաստատեց նաեւ քիչ առաջ ինձ հետ տեղի ունեցած հեռախոսազրույցում, գրանցման իմ հասցեով են ուղարկել ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ «PEXOT»-ին , եւ սկսել են այնտեղ ապրող իմ հարազատներից պահանջել Ձայնգրություն՝Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետ կապված>>։

Վերը նշվածը քրեական գործերով փաստաբան Հովիկ Արսենյանը որակում է ոչ այլ ինչ, քան ոստիկանության անօրինական գործողություն․

-Գայանե Զարգարյանի նկատմամբ ակնհայտ տեղի է ունենում անօրինակ, ապօրինի գործողություն, ցավալին այն է, որ դա իրականացվում է փաստորեն իրավապահների հովանավորչությամբ։ Ոստիկանները իրավունք չունեին գիշերը 11-30-ին առանց անհապաղ քննչական գործողությունների պատճառաբանության, առանց նախապես ծանուցագիր ներկայացնելու ներխուժել բնակարան։ Սա ակնհայտ ապօրինություն է, որին պետք է արձագանքի ՀՀ ոստիկանությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ