Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ակնկալում ենք իրավաբանների, իրավապաշտպանների, Հ/Կ-ների,  գնահատականը՝ ոստիկանության նման գործելաոճին․Նոր զարգացումներ հանրությանը հայտնի լրագրողի դեմ իրականացված դատապարտելի միջադեպի գործով

Իրավական

Iravunk.com-ը անդրադարձել էր ճանաչված լրագրող Գայանե Զարգարյանի դեմ՝ օրեր առաջ տեղի ունեցած ակցիայի ժամանակ, իրականացված զազրելի միջադեպին, որի արդյունքում մեր գործընկերը մարմնական վնասվածք է ստացել, իսկ վերը նշվածը ստացել է իրավական ընթացք, տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Մեր գործընկերը գրել էր, որ վեր նշված միջադեպի վերաբերյալ ունի բոլոր հնարավոր եւ անհնար փաստերը։ Եվ ահա պարզվում է, որ որոշ շրջանակների խիստ անհանգստացրել է մեր գործընկերոջ հայտարարությունը, եւ նրանք դիմել են իրավապահների <<օգնությանը>>։ Ավելի մանրամասն ներկայացնում է մեր գործընկերը.

Այսօր,  ժամը 23:20-ի սահմաններում,  ՀՀ Ոստիկանության Երեւանի  Կենտրոնի  Քրեական Հետախուզության  բաժնի պետ Մամիկոնյանի հրահանգով, ինչի մասին նա հաստատեց նաեւ քիչ առաջ ինձ հետ տեղի ունեցած հեռախոսազրույցում, գրանցման  իմ հասցեով են   ուղարկել ՔՐԵԱԿԱՆ  ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ   «PEXOT»-ին , եւ  սկսել են այնտեղ ապրող իմ հարազատներից պահանջել Ձայնգրություն՝Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
Ասեմ ավելին,  Հարազատներս   ովքեր բնակվում են  վերոնշյալ  հասցեում   նույնիսկ տեղյակ չեն եղել  թե խոսքը ինչի մասին է գնում, ումից ինչի են ուզում, եւ ինչու են այդ ժամին մի քանի ոստիկանական մեքենաներով՝լուսարձակներով ջիպավորները  հայտնվել տվյալ հասցեում: 
Քիչ  ուշ, առավել  մանրամասն Տեսաուղերձի միջոցով հանրությանը կներկայացնեմ  եղելության ողջ պատկերը,  եւ կանկալեմ իրավաբանների, իրավապաշտպանների , ամենատարբեր Հ/Կ-ների,  գնահատականը՝ոստիկանության նման գործելաոճին:  

Ասեմ ավելին՝ բազում այլ փաստերի հետ միասին  այս թնջուկի մանրամասները ներկայացնելու եմ մի շարք դեսպանատների եւ միջազգային կառույցների:  
Աշխարհը պետք է շատ ավելի մանրամասն տեղեկանա, թե որտեղից է սկսվում եւ ավարտվում  նիկոլի թվի ժողովրդավարության բաստիոնը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ