Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Երեսունից ավելի տուն քարուքանդ է եղել․ Բարբարոսի թողած հետքը Սոթքում

Հանդիպում
<<Սեպտեմբերի 13-ի գիշերը երևի տասներկուսից տաս պակաս այդ կողմերը սկսվեց ամեն ինչ, ժողովուրդը ովուրդը բնականոն ձևով ապրում էր ու միանգամից ռմբակոծությունը սկսվեց, այն տիպի ինտենսիվ, որ մեծ խուճապ առաջացավ: Հետևանքները տեսնում եք, որ բառերով պետք չի ներկայացնեմ ինչքան է քարուքանդ եղել: Սոթք գյուղը երևի իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, մոտավորապես մի պլուս մինուս մի երեսունից ավելի տուն քարուքանդ է եղել: Եվ դրանից շատը, որ տարբեր աստիճանի վնասվածքներով արդեն վթարային տներ է դարձել: Փաստորեն գյուղը կարելի է ասել դարձրել են ավերակ: Քարուքանդ են արել: Եվ այստեղ բարեբախտաբար մենք ունեցանք մեծ հաջողություն ոնց որ Աստված փրկեց, որ բնակչության մասում զոհեր չունեցանք: Տներ ավերվեցին>>, -<<Իրավունքի>>հետ զրույցում անդրադառնալով Սոթքում թշնամու ավերածություններին, ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը, հավելելով․
- Մի ժամ, ժամուկեսվա ընթացքում բոլորն արվել է: Ես հիմա չեմ ուզում թեկուզ այս առիթով մեղադրել կառավարությանը, որովհետև չէին էլ հասցնի: Մինչև ինչ որ բան ուզեն որոշեն, այստեղ մարդիկ տեղում որոշել են դուրս են եկել արդեն:Այդ էլ շատ հապճեպ կատարվեց այդ ամեն ինչը:  Ես ինքս եմ քնի ընտանիք փախցրել: Այսպես ամեն մեկը ոնց կարողացել է պատսպարվել է, ոնց կարողացել է տարածքից փախել է:
Ես հիմա կոչ եմ անում մեր գյուղի բնակիչներին, որովհետև մեր ընկերներն են, մեր հարազատներն են, համագյուղացիներն են,որ տարածքը չլքեն: Որովհետև մենք միտք չունենք մեր տարածքը հանձնենք թշնամուն: Ես չգիտեմ ինչ գնով էլ լինի պետք է պահենք, բայց ոչ մեկի չենք կարող ստիպել, որ իրենք գան: Հիմա տեսնենք ոնց կլինի: Եթե արդեն հիմնական դադար եղավ դրանից հետո արդեն մարդիկ կհասկանանք ով է գալիս ով չի գալիս: Ես գիտեմ մարդիկ, որ հիմանականում գնացել են ու հետ գալու ոչ մի նպատակ չունեն: Որովհետև կորցրել են տունը, ամեն ինչը: Այսինքն եսիմ ինչ էլ չունեին ընդհամենը տուն ու զոռով մարդիկ ապրում էին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ