Հայ զինվորը սեփական կյանքի գնով կոտրեց՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ուժի առասպելային կարծրատիպը․ Վահան Բադասյանը վերջին ռազմական գործողությունների մասին
Հանդիպում
Ինչո՞վ է պայմանավորված թշնամու կողմից վերջին օրերին տեղի ունեցող ռազմական գործողությունների վերսկումը, ինչո՞ւ հիմա, որոշեց թուրք բարբարոսը անցնել հարձակման հարցի պատասխանը արցախյան առաջին պատերազմի հրամանատար, անվտանգային եւ տարհանվածների հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻՑ, ով անդրադառնալով թշնամու նախահարձակ գործողություններին փաստեց․
-Ես համոզված եմ ավելի քան, որ թուրքը դա անում է, որովհետև իր համար հարմար պահ է: Ինչո՞ւ հարմար պահ է, որովհետեւ Հայաստանը այսօրվա դրությամբ ղեկավարում են և կապիտուլացիայից հետո երկրորդ անգամ մանդատ ստացած, թշնամուն ձեռնտու ռեժիմը, ովքեր կամքից զուրկ են, անկամք են և պարտվողական են, նրանք բացի պարտվողականությունից ոչինչ չեն տեսնում: Ասում են և պատրաստ են ուժ կիրառելու դեպքում հանձնել ամեն ինչ: Այսինքն` պատրաստ չեն դիմակայելու ինչը վկայում է, որ ազերիները տեսնում են, որ սպառազինությունը չի կատարվում, պաշտպանության նախարարության վրա ծախսերը ավելացել են, բայց միայն լափի ծախսեր են ավելացել՝ սնունդի, ուտելիքի և այլն, բայց ոչ սպառազինության: Եվ այսպիսի պայմաններում Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի համար դաշնակիցներ են համարվում: Ինչ խոսք թուրքերը նաև ունեն ուրիշ դաշնակիցներ տարածաշրջանում։ Բացի Հայաստանի կառավարությունից, որը շատ կարևոր իրենց դաշնակիցն է ունեն նաև ուրիշ դաշնակիցներ հանձինս Թուրքիայի: Ովքեր որ իրենց օգնում են: Իրենք այդ սադրանքները նախօրոք մի քանի օր պատրաստեցին, տպավորություն ստեղծեցին, որ հայերը մեզ հրետակոծում են, հայերը մեզ հարվածում են, որպեսզի աշխարհին ցույց տան այս հայերն այդքան հարվածում են մենք էլ պիտի հարձակվենք: Եվ հարձակվեցին: Լայնամսշտաբ պատերազմը սկսվեց, որը որ մեր իշխանությունները նույնպես համարեցին սահմանային լարումներ: Ի՞նչ սահմանային լարումներ` դա պարզ ագրեսիա էր: Երբ որ տասնյակ, հարյուրավոր զոհեր ես ունենում դա ագրեսիա չի՞: Երբ հրետակոծվում և վնասում են պարզ քաղաքացիական օյեկտներ, կառավարման կետեր: Քաղաքացիական տեսանկյունից ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլ` դիրքային, ու դա ագրեսիա չեն համարում, այլ սադրանք: Դա ագրեսիա է: Մեր դաշնակիցները ապացուցել են, որ մենք հույսենրս չպիտի դնենք ուրիշների վրա: Մեր հիմնական անվտանգության երաշխիքը մեր բանակն է: Պետության բանակն է և պետության ներուժը: Պետության բանակը միայն բանակի կազմում չի: Ամբողջ անձնակազմը, որը կոչվում է զորահավաք, որից Նիկոլը բան չի հասկանում: Կամ էլ հասկանում է ու չի կատարում: Նա ոչ 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարեց զորահավաք, ոչ էլ այս պատերազմի ժամանակ: Հիմա էլ այդ նույն սցենարով ուզեց այս մեկն անի, որ թուրքերը Ջերմուկից ճեղքեն դեպի Վայոց Ձորով, Նախիջևանով ուղիղ ճանապարհ բացեն, որովհետև իրենք չեն ուզում Մեղրիով՝ ուզեցին հեռվից անել, բայց այդ սցենարը կանխվեց: Կանխվեց ոչ թե հայոց բանակի, այլ հայ զինվորի, հրամանատարների անձնազոհության և քաջության շնորհիվ։ Այս անգամ արդեն ինքը Նիկոլը տեսավ, որ չէ իր բլեֆը էլ չի անցնում, իր սատանիզմն էլ չի անցնում: Այսինքն` եթե զոհերով փորձեց, որ զոհեր տաս ու դրանով ճնշես ժողովրդին ասես ժող ջան որպեսզի զոհ չտանք եկեք հանձնենք: Այս անգամ արդեն չեղավ դա, չանցավ: Ժող ջանը պահանջեց զորահավաք: Ինքն արդեն վախեցավ ասաց` ո՞վ է ստորագրել, ի՞նչ թուղթ, ի՞նչ փաստաթուղթ, ե՞րբ է ստորագրել, ո՞վ է ստորագրել: Տեսանք էլի բոլորս շիզոֆրենիկի, խելագարի պես ինքը հերքեց իրեն : Մեկ ժամ առաջ ասած խոսքն ինքն իրենով հերքեց: Եվ հիմա պարզ չի, թե ինքը էլ ինչ է անելու: Բայց փաստ է, որ հիմա երկու բան կանխվեց․ առաջինը կանխվեց միջանցքի բացումը եւ թուրքերի ագրեսիան: Երկրորդը, որը շատ կարևոր է` վերջապես մեր զորքը և մեր ժողովուրդը տեսան, որ բարյակքթարների ուժը այդքան էլ սարսափելի չէ: Չնայած մեր զոհերի գնով դա եղավ, բայց կանխվեց դա:
-Պարոն Բադասյան կուզենայի նաև կարճ անդրադառնայիք մինչև այս ագրեսիան 44-օրյա պատերազմի հետևանքով այնուամենայնիվ մեղավորներ նշանակված գեներալիտետի դեմ հարուցված քրեական գործին: Ինչքանո՞վ եք հավատում, որ իսկապես իշխանությունները նպատակ են հետապնդում, որպեսզի իրականում բացահայտվեն 44-օրյա պատերազմի հետևանքները: Եվ մասնավորապես` վերջին երկու հարցուցված քրեական գործերը:
-Իմ կարծիքս ես չեմ փոխել նույնն է: Գլխավոր հանցագործը այստեղ Նիկոլ Փաշինյանն է, որը այս գործողություններով ցանկանում է ընդլայնել այսպես կոչված դավաճանների և ռազմական հանցագործների ցանկն ու շրջանակը, որպեսզի տպավորություն թողնի այսպես կոչված ընտրազանգվածի վրա, որ այ քեզ բան, խեղճ Նիկոլն ի՞նչ անի այդքան դավաճանների կողքին: Այսքան դավաճանների կողքին ի՞նչ աներ խեղճ Նիկոլը: Ո՞նց աներ:
-Բայց իրականում մեր գեներալները մեղավորություն չունե՞ն:
-Գիտեք եթե մեղավորություն ունեն էլ այսինքն դա միևնույն է, որ ես որոշեմ քեզ ծեծեմ կամ սպանեմ և քո պաշտպանները այս ընթացքում ինչ որ սխալներ անեն: Այսինքն` ինձ պետք է դատել չէ՞, որ ես որոշել եմ քեզ սպանել :
-Պարոն Բադասյան, Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ արդեն մի քանի օրից պատերազմի երկրորդ տարին կլրանա, բայց այդպես էլ հայտնի չէ, թե ի վերջո ո՞վ էր ղեկավարում Շուշիի օպերացիան:
-Ի՞նչ կապ ունի ով էր ղեկավարում: Կապ ունի, թե ով է սկսել, ով էր պատրաստվել պատերազմին պարտությամբ: Սա ավելի առաջնային հարց է: Ո՞վ էր պատերազմին պարտությամբ սկսել: Հիմա ես էլ գիտեի` որպես իհարկե զինվորական մասնագետ, բայց ոչ գործող զինվորական: Ես էլ հենց առաջին պահից, երբ որ մարտերը սկսվեցին ես գնացի նետվեցի դեպի դաշտ տեսա, որ սարի վրա մեր ՀՕՊ-ը պայթեց: Ես այդ ՀՕՊ-ի վրա գիտե՞ք ինչ հույսեր էի տածում, բայց այդ օդը փակող ՀՕՊ-ը օդի կողմից խոցվեց: Եվ ինչքան մեծ եղավ իմ հիասթափությունը, հուսահատությունն այդ պահին: Այսինքն` դուք հասկանո՞ւմ եք բայրաքթարներից պաշտպանող գլխավոր սարքը բայրաքթարի կողմից խոցվեց․․․․
-Պարոն Բադասյան ինչպե՞ս կանդրադառնա այս հայ -ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ագրեսիան Արցախա-ադրբեջանական շփման գծի վրա:
-Ադրբեջանի համար նույնն է, նույն հայն է։ Ինքը տարբերություն չի դնում :Տարբերություն չկա Արցախա-ադրբեջանական, թե՞ հայ-ադրբեջանական, թշնամու նպատակը մեկն է՝ մաքրել հայերին աշխարհի երեսից, ինչը մենք չպետք թույլ տանք։
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ