⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Նորից ընտրությունների թեման է շոշափվում․ «Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում հանրաքվեի կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ խոսակցություններ են սկսել ծավալվել։ Ոմանք կարծում են՝ եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ Ադրբեջանն օղակը սեղմի, Փաշինյանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար պետք է հանրաքվե հայտարարի՝ ողջ պատասխանատվությունը թողնելով ժողովրդի ուսերին։

Կամ էլ՝ հրաժարական ներկայացնի, հայտարարվեն նոր արտահերթ ընտրություններ, որի գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ ինձ մանդատ տվեք, որ գնամ ստորագրեմ խաղաղության պայմանագիրը, եթե չեք ուզում, որ պատերազմը հավերժ շարունակվի, եւ ազգը դանդաղ վերանա։

Այս տարբերակով կկարողանա երկարաձգել իր իշխանությունը։ Որոշ տեղեկություններով՝ իշխող թիմի սորոսական հատվածը խաղաղության պայմանագրի ամենաակտիվ ջատագովն է ու կողմ է ե՛ւ ստորագրելուն, ե՛ւ արտահերթ ընտրություններին՝ Արցախի հարցից հրաժարվելու գնով։ Նրանք կարծում են, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր Հայաստանում հասնել տեւական խաղաղության։ Մյուսների մեջ կասկածներ կան, որ սա ճիշտ ճանապարհ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ