⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Սամարղանդ չգնալը միանշանակ չի ընկալվել․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Սամարղանդում տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու էին 15 երկրի ղեկավարներ։ Նշվում էր, որ գագաթաժողովին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը չի մեկնել Ուզբեկստան, միաժամանակ հստակ չներկայացվեց նաև ֆորումին չմասնակցելու հիմնավոր պատճառները։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս հանգամանքը բավական տարօրինակ ու անհասկանալի են ընկալել ոչ միայն միջազգային հարթակում, այլև մեր դիվանագիտական կորպուսում։ Մեր զրուցակցի խոսքով, ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ դիվանագետների մեծ մասը վստահ է, որ շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ ու միջազգային գործընկերների մոտ ներկայացներ ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան ու հակամարդկային վայրագությունները, քան ուղղակի շրջանցեր այդ կարևոր հարթակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ