⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Հակառուսական քարոզները որեւէ լավ տեղ չեն հասցնի մեր պետությանը եւ ժողովրդին. Բաբայան

Թեմա
«Հակառուսական քարոզները որեւէ լավ տեղ չեն հասցնի մեր պետությանը եւ ժողովրդին: Անկախ նրանից, թե որ պետությունը ինչ դիրքորոշում է հայտնում, որ երկրի որ մի գործիչը ինչ է հայտարարում, պետք չէ մեկ օրում մոռանալ քո բարեկամ դաշնակից երկրին: Ռուսաստանի նախագահի անմիջական աջակցությունը միշտ եղել է կարեւոր գործոն մեր անվտանգության հարցերում: Ռուսական բանակը կանգնած է եւ Հայաստանում, եւ Արցախում: Պետք չի մոռանալ եւ ուրանալ ռուսներին, մեր բարեկամությունը մեկ օրվա բարեկամություն չէ: Տեսնում եմ շատ գործիչների, որոնք մեկ օրում ռուսամետից դառնում են երդվյալ արեւմտամետ, փնովում Ռուսաստանը եւ մոռանում մեր եղբայրական պատմությունը: Խնդիրներ եւ հարցեր եղել են կան եւ կլինեն, բայց հրաժարվելով Ռուսաստանից, մենք որեւէ լավ հանգրվանի երբեք չենք հասնի: Տեսեք այսօրվա Ուկրաինան եւ կհամոզվեք դրանում», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ