Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Լուսամուտները ջարդվեց, հոսանքը փրթվեց, վախից տատիկի ոտքերը թուլացած են, չի քայլում. իրավիճակը` Սոթքում

Թեմա

Սեպտեմբերի 13-ի ուղիղ կես գիշերին տեղի ունեցած ինտենսիվ հրետոկածության հետեւանքով Սոթքի բնակելի տներիի մեծ մասը վերածվել է ավերակների: Իսկ որոնք չեն ավերվել, բավական վատ վիճակում են:

Տեղի համայնքապետարանի աշխատակիցների խոսքով հրետակոծությունը տեւել է 3-4 ժամ: Ասում են` փառք Աստծո, արագ կարողացել են բնակչությանը տեղափոխել ապաստարաններ եւ ապահով տարածքներ:

Քաղաքացիական բնակչությունից տուժածներ չկան, սակայն այս պահի Սոթքում մնացել են եզակի թվով բնակիչներ, որոնք լրագրողներիս հորդորեցին արագ իրականացնել մեր աշխատանքը, քանի որ ԱԹՍ-ներ են պտտվում երկնքում: Կա մտավախություն, որ կուտակումներ տեսնելուն պես` թշնամին կարող է դիմել նորանոր սադրանքների:

Թեեւ շատերի տներն այլեւս բնակվելու համար դարձել է անհնար, սակայն Սոթքի բնակչությունը հաստատակամ է, որ չի լքելու համայնքը: Չնայած առկա խուճապին, որը կա հիմա` հրետակոծությունից հետո:

«Թող հույս չունեն, որ հեռանալու ենք մեր տներից: Թշնամու երազանքն իր փորն է մնալու», – «Իրավունքի» հետ զրույցում ասաց բնակչներից ՎՈԼՈԴՅԱՆ:

Նշենք, որ տեղահանվածների հիմնական մասը այս պահին գտնվում են Վարդենիսի եւ Մարտունիի մերձակա տարածքներում: Իսկ թե ինչ է պատմում տեղի ունեցածի մասին Սոթքի բնակիչներից ՕԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, դիտե՛ք տեսանյութում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Սոթք-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ