⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Որ պատգամավորի տան հասցեով են ցուցարարները գնացել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանին անվստահություն` իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու համար Ազգային ժողովի շենքի առաջ նախօրեին կայացած բազմահազարանոց հավաքի ժամանակ հայտարարվել էր, թե խմբերով պատրաստվում են գնալ ՔՊ-ական պատգամավորների տները եւ նրանց «բերման ենթարկել», եթե ինքնակամ չեն ներկայանում եւ չեն ստորագրում իմպիչմենտի ձեւաթուղթը։

Իշխանական խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի տան հասցեով են մի խումբ քաղաքացիներ գնացել, սակայն պատգամավորը տանը չի եղել, ինչպես իրենց հաշվառման հասցեներում չէր ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը։ Սակայն այցելությունների մասին հայտարարություններն աննախադեպ անհանգստություն են առաջացրել ՔՊ-ական պատգամավորների մոտ: Դրանով էր պայմանավորված, որ երեկ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում հատկապես ՔՊ-ական կանանց գվարդիան հիստերիկ վիճակում էր եւ ճար ունենար՝ կբզկտեր Մանուկյանին: Նրանք չբավարարվեցին տեղից ռեպլիկներ անելով եւ ելույթից հետո խմբով սուրացին դեպի պատգամավորը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ