⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդը անդրադարձել է Փելոսիի այցին Հայաստան

Ներքաղաքական

Հայաստանը պետք է օգուտ քաղի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի առաջիկա այցից ՀՀ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը։
Անդրադառնալով թեմային նա մասնավորապես գրել է. «Ինչպես տեղեկացնում է Politico-ն, Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին գալիս է Հայաստան, ում կուղեկցի նաև Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփիրը:
Երևանում Նենսի Փելոսին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։
Ջեքի Սփիրը ԱՄՆ կոնգրեսի հայամետ ներկայացուցիչներից մեկն է։
Հիշեցնեմ, Փելոսին այցելել է նախկինում Կիև և Թայվան, երբ կար լարվածություն և ԱՄՆ շահերը պաշտպանելու կարիք։

Եթե ՀՀ գործող իշխանությունները այս պահին էլ օգուտներ չքաղեն այս այցից, ու մերժեն ԱՄՆ մեկնած ձեռքը, ու հայտարարեն, որ Հայաստանը ԱՄՆ-ին հետաքրքիր չէ, ուրեմն իմացեք՝ նրանք ստորաբար ստում են և ստել են դեռ 2018թ-ից, քանի որ այս մակարդակի այց չի կարող տեղի ունենալ, եթե չկա ԱՄՆ կողմից հետաքրքրություն»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ