⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Տղամարդը սպառնացել է նետվել Կիևյան կամրջից. նա բողոքել է, որ վարորդական իրավունքի վկայական իրեն չեն տալիս․ shamshyan.com

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել ու սպառնում է իրեն ցած նետել, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Փրկարարները, փրկարար-հոգեբանը, պարեկներն ու 2 երիտասարդ տղաներ բանակցություններ են վարել քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին:

Ի վերջո, պարեկներին հաջողվել է համոզել տղամարդուն, և նա վտանգավոր եզրագծից անցել է ապահով վայր և պարեկների ուղեկցությամբ տեղափոխվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ նա բողոքել է, որ իրեն վարորդական իրավունքի վկայական չեն տալիս: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը:

https://shamshyan.com/hy/article/2022/09/15/1222300/

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ