Նախիջևանի ուղղությանը պետք է ուշադիր լինել, հսկայական զորքի կուտակում կա թշնամու կողմից. Նաիրի Հոխիկյան
Ներքաղաքական
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Նախիջևանի ուղղությանը պետք է ուշադիր լինել, հատկապես Երասխի հատվածում։ Հսկայական զորքի կուտակում կա թշնամու կողմից։ Չեմ ուզում, որ անակնկալ հարձակման իմիտացիա անեն ու մեր զորքին մեծ կորուստներ պատճառեն։
Հայկական զորքը պարտավոր է առավել քան զգոն լինել նաև այս ուղղությամբ»։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել էր, որ տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին:
«Մենք հաղորդումներ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է: Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի հասնի իր նպատակին և բացի արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով»,- ասել էր նա։
https://lurer.com/?p=481607&l=am