Սահմանին զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
ՊատահարԵրեկ Ջերմուկի հատվածում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։ Վերջինս առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր՝ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ։ Սուսաննա Մարգարյանը մասնակցել է նաև առաջին արցախյան պատերազմին և այս տարիների ընթացքում ակտիվ հասարակական ու քաղաքացիական գործունեություն ծավալել։ Նրա մահվան լուրը հաստատել են ընկերները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
