⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Ծիծաղել եմ Գեղամ Մանուկյանի ասած «ինքնաբուխ» բառի վրա». Էմմա Պալյան

Ներքաղաքական

Այսօր խորհրդարանում, երբ  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, հայտարարում էր, որ Նիկոլին փրկելու ժամանակը չէ, և դավաճանի պիտակը կպնելու է բոլորին, ԱԺ օթյակում գտնվող լրագրողներից մեկը ֆիքսել էր, թե ինչպես է ծիծաղում իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը։

Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի մոտ սա զայրույթ էր առաջացրել, նրանք հարցնում էին, թե ինչի վրա է ծիծաղում իշխանական պատգամավորը, երբ սահմանին կա 105 զոհ, և այդ թիվը դեռ վերջնական չէ։

168.am-ը Էմմա Պալյանին փոխանցեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցը, թե Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում ի՞նչն էր իր մոտ այդպես ծիծաղ առաջացրել։

«Ես այս մասին իմ ֆեյսբուքյան էջում արդեն գրառում եմ կատարել։ Ես ծիծաղել եմ, ժպտացել եմ Գեղամ Մանուկյանի այն արտահայտության վրա, որ երեկվա խայտառակ ակցիան եղել է ինքնաբուխ, Գեղամ Մանուկյանն այդ «ինքնաբուխ» բառն իր ելույթում չորսից հինգ  անգամ կրկնեց, որն ինձ ստիպեց ժպտալ»։

https://168.am/2022/09/15/1765051.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ