⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ճիշտ եմ արել, լավ եմ արել. Քրիստինե Պողոսյանը վիրավորվել է դավաճան բառից

Ներքաղաքական

Այսօր խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ ասաց, որ Նիկոլին փրկելու ժամանակը չէ, և դավաճանի պիտակը կպնելու է բոլորին։

Ընդդիմադիր պատգամավորի այդ ելույթից հետո իշխանական պատգամավորները, իրար հերթ չտալով,  սկսեցին  տեղերից մեկնաբանություններ անել, ինչից հետո Քրիստինե Պողոսյանը վեր կացավ տեղից, եկավ ԱԺ ամբիոնի մոտ և սկսեց Գեղամ Մանուկյանից հաշիվ պահանջել, նրան միացան իշխանական այլ պատգամավորներ, իսկ նրանց մի մասը փորձում էր Գեղամ Մանուկյանից հեռու տանել Քրիստինե Պողոսյանին։

Միջադեպից հետո լրագրողները Քրիստինե Պողոսյանին հարցրեցին, թե ինչո՞ւ այդպես արձագանքեց ընդդիմադիր պատգամավորի ելույթում հնչեցրած խոսքին, ինչին ի պատասխան՝ նա նախ ձեռքով մի կողմ հրեց լրագրողների միկրոֆոնները, այնուհետև ասաց. «Ճիշտ եմ արել, լավ եմ արել, հեռու գնացեք, իմ երկրում ինձ որևէ մեկը չի կարող դավաճան ասել, թողեք, գործի եմ գնում»։

https://168.am/2022/09/15/1764956.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ