Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Տղերք, երկրորդ շանս կարող է չլինել. Խորեն Բայրամյանը` Զախարյանին և Սպերցյանին

Սպորտ

Ռուսական «Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում պատասխանել է Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի  Լոնդոնի «Չելսի» չստացված տեղափոխության, վերջինիս տաղանդի եւ այլ ակումբ տեղափոխվելու հայ ֆուտբոլիստների հնարավորությունների մասին.

«Զախարյանը լավ ֆուտբոլիստ է։ Անձամբ ես հաջողություն եմ մաղթում բոլոր խաղացողներին և Արսենին, որպեսզի նրանք հասնեն առավելագույն արդյունքի: Կարծում եմ՝ նա մեծ ապագա ունի։

Շու՞տ է «Չելսի» տեղափոխվելու համար, նման ակումբները կարող են մեկ անգամ զանգահարել և վերջ: Իմ խորհուրդն է երիտասարդներին՝ օգտվել նման շանսերից։ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա՝ սա ամենաբարձր մակարդակն է:

Իմ խորհուրդը Էդուարդ Սպերցյանին և Արսեն Զախարյանին՝ «Տղերք, փորձեք, և դուք միշտ կարող եք վերադառնալ Ռուսաստանի առաջնություն, ձեզ այստեղ ողջունելու են։ Ամեն օր չէ, որ դու այսպիսի հնարավորություն ես ստանում, «Չելսին» կարող է երկու անգամ չզանգել»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ