Կա´մ այսօր Նիկոլը կհեռացվի կա´մ նա այս երկիրը կոչնչացնի
ՀասարակությունԲաղրամյան պողոտայում վարչապետի հրաժարականի պահանջով ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակիցները առավոտյան հավաքվելու են գալ Ազգային ժողովի դիմաց և փորձել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին համոզել, որ միանան վարչապետի հրաժարականի պահանջին։
Նշենք, որ ակցիայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները միանում են վարչապետի հրաժարականի՝ ժողովրդի պահանջին։ Նա նաև նշեց, որ որպեսզի ԱԺ–ում վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսվի, ընդդիմադիրների 35 ստորագրություններից բացի, անհրաժեշտ է ևս 18 ստորագրություն։
Արամ Վարդևանյանն ասաց, որ վարչապետին պաշտոնանկ անելու համար ընդդիմությունն ունի անհրաժեշտ 35 ստորագրությունները և ընթերցեց երկու խմբակցությունների բոլոր 35 պատգամավորների անունները, որոնք ստորագրել են պահանջի տակ։
Վարդևանյանը նշեց, որ իշխանական 18 պատգամավորների ստորագրությունն ունենալուն պես կսկսեն իմփիչմենթի գործընթացը։ Նա նաև նշեց, որ իրենք կշարունակեն մնալ խորհրդարանում և իրենց ժողովրդի տրամադրության տակ են:
Այսպիսով, կա´մ այսօր Նիկոլը կհեռացվի կա´մ նա այս երկիրը կոչնչացնի:
