Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Կնքվելիք «պայմանգիրը», ըստ հավաստի տեղեկությունների, արդեն ստորագրվել է Բրույսելում. Մանասերյան

Ներքաղաքական

Ստեղծված ներքաղաքական եւ սահմանային պայթունավտանգ իրավիճակի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, իրավաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ:

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

- ՔՊ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ նշեց, որ իր վրա է վերցնում պատասխանատվություն` գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Եվ շեշտեց, որ չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրել՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրել, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։ Սա նշանակում է` կապիտուլիացիայի ստորագրո՞ւմ:

- Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չէ, որ ապացուցել է իր ոչ ադեկվատ, անպատասխանատու լինելը պետության եւ ժողովրդի առաջ, ամենապարզ ապացույցն այն է, որ հայտարարում է Ազգային ժողովում այն մասին, որ ինքը անվերապահորեն ստորոգրելու է Ադրբեջանի կողմից ներկայացված պայմանգիրը, իսկ ընդամենը ժամեր անց, երբ տեսնում է ժողովրդի ցասումը իր ֆեյսբուքյան էջում կատարում է գրառում այն մասին, որ «Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման...»: Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված բոլոր գործողություննեերը մեկը մյուսին հակասող են եւ, իհարկե, դրանք բոլորը Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ են: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների առաջ վերցված պատասխանատվության եւ պարտավորություններին, ապա հստակ կարող ենք ասել, որ դա Նիկոլ Փաշինյանը կատարում է կատարյալ։ Այո՛, վերնագրի ներքո հնարավոր չէ գրել «խաղաղություն, տակը ստորագրել, վեց ամիս հետո պատերազմ սկսել», սակայն այս կոնցեպցիան միայն կարող է իրական լինել, երբ պետությունը իսկապես ունի ղեկավար եւ ոչ թե այլ երկրի, հատկապես թշնամի երկրի ներկայացուցիչ։ Այնպես, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական  անբարո հայտարարություններից մեկն է, որը դառնում է Հայոց պետության եւ ժողովի դատավճիռը։ Այսօր Հայաստանը պատերազմի մեջ է եւ ոչ մի միջազգային կառույց, գործընկեր որեւէ իրական աջակցություն ցույց չի տալիս Հայաստանին՝ ի «պատիվ» ՀՀ արտաքին գործերի նախարարության ապաշնորհ եւ հակահայ գործունեության։ Կնքվելիք «պայմանգիրը», որը ըստ հավաստի տեղեկությունների, արդեն ստորագրվել է Բրույսելում, Հայաստանի համար նոր կապիտուլիացիայի պայմանգիր է: Հիշենք, որ անմիջապես Բրույսելից վերադառնալով՝ Ալիեւը հայտարարեց, որ վերջնականապես համաձայնության են եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետ իրենց կողմից առաջ քաշված «Հինգ պահանջների» վերաբերյալ։ Նա նաեւ հայտնեց, որ Հայաստանը որեւէ առաջարկ չի արել: Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Հայաստանի կողմից ներկայացված առաջարկները չեն ընդունվել Ադրբեջանի կողմից, ապա առաջանում է հակասություն ընդհանրապես նման առաջարկներ եղե՞լ են, թե՝ ոչ, իսկ եթե եղել են /նկատի չունեմ ՀՀ արտ. գործ. նախարարության կողմից ավելի վաղ ոչինչ չասող առաջարկները/, ապա այդ դեպքում ինչպե՞ս է հայտարարում, որ անգամ իրեն իշխանազրկեն, դավաճան կոչեն եւ այլն, միեւնույն է, ինքը պետք է ստորագրի: Ակնհայտ է, որ միակողմանի ներկայացված առաջարկները ընդունվել են, եւ դրանք ի վնաս ՀՀ պետության, եւ Հայաստանի շահերին դեմ է:

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծած պատերազմը ակնհայտ է, որ նախապատրաստված էր եւ եւս մեկ անգամ հայ ժողովրդին վախի մեջ պահելով՝ զիջումների տանելն էր։

- Ըստ Նիկոլ Փաշինյանի, ստորագրվելիք փաստաթղթի արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով կստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն։ Փաստորեն, Արցախն ամբողջությամբ հանձնո՞ւմ է:

- Արցախը Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից հանձնվել է այն ժամանակ, երբ Ալիեւը հայտարարեց, որ Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է, իսկ Արցախի հայությունը Ադրբեջանի քաղաքացիներ են եւ որեւէ արտոնություններ չեն կարող ունենալ տվյալ տարածշրջանում: Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազգերի ինքնորոշումից էր խոսում, իսկ Նիկոլ Փաշինյանը լուռ մատների եղունգներն էր կրծոտում՝ առանց որեւէ բառ ասելու, որ Արցախի բնակչությունը նույնպես իր կամքը արտահայտելու իրավունք ունի, ունի իր հողում ազատ եւ անկախ ապրելու իրավունք։ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերից է բխում մեկ օր առաջ գործող իշխանությունների հրաժարականի, կամ իշխանափոխության փաստի արձանագրումը։ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած քաղաքական ուժի հետ հայ ժողովուրդը ճանապարհ չունի գնալու, հակառակ դեպքում՝ դա կլինի պետության եւ ժողովրդի ինքնաոչնչացում։

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ ՄԻԱՁԱՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ»

- Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո` իրեն չի հետաքրքրում՝ ինչ կլինի իր հետ, այլ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ: Իսկ Հայաստանի Հանրապետության առհասարակ այդ դեպքում կլինի՞:

- Նիկոլ Փաշինյանը չնայած այն հանգամանքին, որ ցածր ինտելեկտ ունի եւ կիսաանգրագետ է, որպես պետության ղեկավար, սական նա միաժամանակ անվիճելի մեծ ինտրիգան է եւ երբեք իր համար միեւնույն չի կարող լինել, թե իր, կամ իր ընտանիքի հետ ինչ կարող է լինել, այլ հարց է, թե Հայաստանը իրեն որքանով է հարկավոր: Իր բառերով ասած՝ իր ասածը լկտի սուտ է, որի վկայությունը տեսանք մի քանի ժամ հետո արված իր հայտարարությամբ, որ ոչ մի պայմանգիր չի ստորագրվի, դա վախն էր իր անձի համար, ուրիշ ոչինչ։ Իր կերպարը ամբողջովին Քաջ Նազարի կերպարն է։

- Հենց այսօր լրացավ նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարումը, ումից պահանջում էին քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ` դավաճանության հոդվածով: Նա դա չարեց, հիմա ո՞ւմ հետ պետք է հույս կապել:

- Հույսը միայն պետք է կապել իշխանափոխության, նոր իշխանության հետ, իսկ Արթուր Դավթյանը նման բան երբեք չէր կարող անել, նրա միակ մտահոգությունը, թե ինչպես իրեն ապահովի ապագայում ի վնաս իրեն սպասվող իրադարձություններից։ Լրացնեմ նաեւ, որ այս պահին Գլխավոր դատախազությունում հիմնականում ղեկավար կազմը միաձայն աշխատանքից ազատման դիմումներ են գրում, որոնց թվում նաեւ եղել է ռազմական գործերով դատախազը, որի դիմումը չի ընդունվել՝ կապված երկրում տիրող իրավիճակից:

«»

- Ըստ էության, Հյուսիս ու Արեւմուտք կատարած հեռախոսազանգերը, դիմումները իրավիճակը չփոխեցին սահմանում: Ի վ երջո, ի՞նչ սպասել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրամիությունից:

- Ոչինչ չպետք է սպասել, որովհետեւ որեւէ աջակցություն չի լինի, ինչպես չեղավ  44-օրյա պատերազմի ժամանակ։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ընդմիշտ պետք է հասկանա, որ թղթե շերեփի սկզբունքով  առաջնորդվելով՝ կինքնաոչնչացվի։

Ներկայումս հիմնականում գերտերությունները ուղղակի կամ անուղղակի կերպով ներքաշված են տարբեր ծավալի պատերազմների մեջ, տեղի է ունենում աշխարհի քարտեզի ձեւափոխում, եւ այդ գործընթացում, տարածաշրջանի մասով ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի շահերը համընկնում են Ադրբեջանի/Թուրքիայի եւ ոչ թե Հայաստանի շահերի հետ, հետեւաբար ոչինչ չասող հայտարարությունները, որեւէ հստակ գործողություն չիրականացնելը բխում է այդ շահերից։ Ինչպես միշտ, առավելեւս ներկա  ժամանակաշրջանում դեմոկրատիա, մարդու իրավունքներ, մարդասիրություն եւ այլն հասկացությունները ձեւական բնույթ են կրում, գերտերությունները առաջնաորդվում են միայն ու միայն իրենց պետության շահերով։

- Աշխարհաքաղաքական սցենարներին այդպես էլ խանգարող չեղավ Հայաստանում: Այս օրերին զոհվածների ծնողներն են փողոցում փորձում իրավիճակն իրենց ձեռքը վերցնել: Ի՞նչ անել:

- Այս պահին ժողովուրդը դուրս է եկել փողոց ի նշան բողոքի ներկայիս կառավարության հակահայ գործունեության։ Միակ բանը, որ պետք է արվի, պետք է տեղի ունենա իշխանափոխություն, ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, հայտարարվի ռազմական դրություն եւ զորահավաք։ Պետք է պաշտպանել Հայաստանի Հաանրապետության տաարածքային ամբողջականությունը եւ պետության շահերը, որոնք գործող կառավարության ղեկավարությամբ անհնարին է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top