⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ըստ ՔՊ-ական պատգամավորի` հրաժարականի հիմք չկա

Թեմա

Պատերազմում զոհվածների հարազատները ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ խորհրդարանի շենքի դիմաց դիմավորեցին «դավաճան» ու «թուրք» վանկարկումներով: Նա էլ հետ չմնաց, եւ եթե ժամանակին ՔՊ-ականները «հպարտ քաղաքացի»-ով էին դիմում ժողովրդին, ապա այժմ Աղազարյանը «լակոտ» եւ «թուրքը դու ես» բառապաշարով աչքի ընկավ: Նրան չսթափեցրեց անգամ իր վրա ջուր շփել ցանկացող աղջկա բղավոցները: Ու այսքանից հետո այսպես մեկնաբանեց Նիկոլի Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների հրաժարականը պահանջող քաղաքացիներին կոչերին. «100-200 հոգով կամ 3 հազար հոգով երբ հրաժարական են պահանջում, դա չունի այն հիմքը, որ դրան մենք արձագանքենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ