Որեւէ մեկի մտքով հանկարծ թող չանցնի՝ այս ամենից հետո փորձել հայրենասիրության դասեր տալ. Մարդոյան
Թեմա«Հատուկ Սփյուռքի անտարբերների համար:
Աշխարհով մեկ սփռված ողջ հայկական սփյուռքի մեր ազգակիցները՝ Տոկիոյից մինչեւ Արգենտինա, Ռուսաստանից մինչեւ ԱՄՆ, Ավստրալիայից մինչեւ Կանադա` պետք է հստակ գիտակցեն մի պարզ իրողություն։
Եթե Աստված մի արասցե Հայաստան պետությունը վերանա աշխարհի քարտեզից (Հայաստանը «դե յուրե» ներկայացնողները վարում են հենց այդ քաղաքականությունը), ապա օտար երկրներում բնակվող բացառապես բոլոր հայերը իրենց բոլոր բնակավայր երկրներում անմիջապես վերածվելու են 4-րդ, 5-րդ, 6-րդ կարգի քաղաքացիների։
Գնչուները, ասորիներն ու քրդերը դրա վառ օրինակներն են։ Պետություն չունեցող ազգերի ճակատագիրն է այդպիսին։ Վառ օրինակներն ավելին են։
Իսկ այն, թե ինչու են վարում հենց այդ քաղաքականությունը՝ ավելի քան պարզ է։ Այնքան են խորացել իրենց ոճիրների մեջ, հայի արյան մեջ, որ արդեն գիտակցում են՝ եթե Հայաստան պետությունը իր գոյությունը պահպանի, ապա իրենց պատասխանատվությունն անխուսափելի է դառնալու։
Իսկ այդպես՝ չկա պետություն` չկա պատասխանատվություն:
Ովքեր այս պարզունակ իրողությունը դեռեւս չեն ընկալում՝ կարող են շարունակել պահպանել իրենց քառամյա «լռության ուխտը», բայց այսօրվանից սկսեն նախաձեռնել ազգությունը փոխելու գործընթացը», – գրել է Տորոնտո քաղաքի համայնքային եւ հասարակական գործիչ ԽՈՐԵՆ ՄԱՐԴՈՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Եվ որեւէ մեկի մտքով հանկարծ թող չանցնի՝ այս ամենից հետո փորձել հայրենասիրության դասեր տալ»։
