Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 19-ամյա Էդմոն Սարգսյանը․ նա մեկ տարվա ծառայող էր (ֆոտո)
ՊատահարՍեպտեմբերի 13-ի գիշերն ադրբեջանական կողմի սանձաձերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը։ 19-ամյա Էդմոնը Երեւանից էր, ապրում էր Հաղթանակ թաղամասում։
Նա սովորում էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնում, ուսանողական խորհրդի անդամ էր։
«Էդմոնը շատ համեստ, կարգապահ, հայրենասեր տղա էր։ Ուներ իրենից մեծ մեկ քույր, որը աշխատում է նույն ոլորտում։ Քույրը վերջերս էր ամուսնացել, Էդմոնն էլ արձակուրդի ժամանակ եկել էր մասնակցելու հարսանիքին» :
Էդմոնը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ, ծառայում էր Ջերմուկի զորամասում։


