ՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ» Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. Զուրաբյան Եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ Շարմազանով Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ) Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video) Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան Փաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ) Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին

Ադրբեջանը խնդիր է դրել «միջանցք» անվան տակ վերցնել ամբողջ Սյունիքը. Բալասանյան

Տեսանյութեր

44-օրյա պատերազմից երկու տարի անց սահմանին իրավիճակը կրկին պատերազմական է: Ռազմական գործողությունների թեժացման վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՄԲԿԱՀԱՐՎՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՉԲԱՑՎԱԾ` ՓԱԿՎԵՑ»

— Պարոն Բալասանյան, ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը, եւ ի՞նչ հետեւություններ պետք է անենք իրադրությունից:

— Սրանով Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այն երկիրը չէ, ում հետ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել կամ մտածել խաղաղ գոյակցության մասին: Նաեւ այն երկիրը չէ, ում կարելի է բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ հանձնել` հույսով, որ ռազմական գործողություններ չի սկսելու: Ռազմական փորձագետները նշում են, որ սկսված ռազմական գործողությունների թիրախային հարվածները հասցվում էին նաեւ այն դիրքերից, որոնք վերցրել էին Սեւ լճի շրջանում, Կապանի հատվածում եւ այլն: Այսինքն` հերթական անգամ հայկական դիվանագիտությունը, կարելի է ասել, ձախողվեց: Ավելին` Ադրբեջանի հետ խաղաղության եւ ընդհանրապես Եվրամիության կողմից թմբկահարվող խաղաղության դարաշրջանը, կարծես թե, չբացված` փակվեց:

— Անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Կարծում եմ` Հայաստանի ղեկավարությունը ճիշտ քայլ արեց` դիմելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Բայց, անկեղծ ասած, ես լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում, ու հասկանալի չդարձավ, թե որ հոդվածով են դիմել` երկրո՞րդ  թե՞ չորրորդ: Դատելով ՀԱՊԿ-ի քարտուղարության կողմից տարածված հաղորդագրությունից` դիմել են կոնսուլտացիաների համար: Համենայնդեպս, տպավորություն է ստեղծվում, որ երկրորդ հոդվածով են դիմել, որպեսզի կոնսուլտացիաներ սկսվեն: Սա ի՞նչ կարող է տալ Հայաստանին, այս պահին դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ կոնսուլտացիաներով գործն առաջ չի գնում: Ինչպես Ղազախստանի պարագայում, պետք էր դիմել հենց չորրորդ հոդվածով եւ ընդամենը հաշված ժամերի ընթացքում խաղաղապահ գումարտակ կկոչվեր, թե` ռազմախումբ կլիներ տեղում:

«ՊԵՏՔ Է ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔԸ ՊԱՅԹԵՑՎԻ՞ ԱԹՍ-ՈՎ, ՈՐՊԵՍԶԻ ԳԻՏԱԿՑԵՆՔ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՒԺԻ ԼԵԶՈՒՆ»

— Նիկոլ Փաշինյանը դիմել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Ի՞նչ կարող ենք ակնկալել այս կողմից:

— Ընդհանրապես չհասկացա համաշխարհային հանրությանը սպոնտան դիմելու նպատակը եւ տրամաբանությունը: Եթե դու դիմում ես ՀԱՊԿ-ին` որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, դիմում ես Ռուսաստանի Դաշնությանը` որպես ե՛ւ քո դաշնակից, ե՛ւ եռակողմ համաձայնագրի կողմ, այդ դեպքում հարց է առաջանում` Էմանուել Մակրոնին կամ, ասենք, Միացյալ Նահանգների պետքարտուղարին դիմելու շարժառիթները որո՞նք են, եւ ի՞նչ աջակցություն է ակնկալվում այս երկու ուժային կենտրոններից: Չէ որ ակնհայտ է, որ նրանք ուղղակի բավարարվելու են` կողմերին հանդարտության կոչ անելով:

— Թուրքիան հայտարարել է, որ լիովին սատարում է Ադրբեջանի գործողություններին եւ ընդգծել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության ու կայունության հնարավոր է հասնել միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ օրինական իրավունքների պահպանմամբ»: Փաստորեն, ամբողջ Արցա՞խն են ուզում:

— Կարծում եմ` Ադրբեջանը, տեսնելով միջազգային հանրության եւ նաեւ Հայաստանի որոշ պատասխանատու շրջանակների դանդաղկոտությունը կամ իրավիճակով ճիշտ չկողմնորոշվելը, չի բավարարվելու Արցախով: Նրանք խնդիր են դրել «միջանցք» անվան տակ վերցնել ամբողջ Սյունիքը: Այն թիրախային հարվածները, որոնք հասցվում է, միայն Արցախի հատվածը չէ: Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանը հյուսիսից դեպի հարավ գտնվում է հարձակման տակ: Այսինքն` Վարդենիսը, Մարտունին խնդիր են դրել, ըստ էության, կտրել Սելիմի լեռնանցքով եւ դուրս գալ դեպի Վայոց ձոր, որովհետեւ Արենի գյուղի վրա էլ են հարվածներ եղել: Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի հասկանում այդ քայլերի հաջորդականությունը, բայց ինձ համար առնվազն տարօրինակ է, որ արդեն որերորդ անգամ հարված ստանալով Ադրբեջանից եւ տեսնելով նրանց  ուխտադրուժ բնույթը` էլի Ազգային ժողովում խոսում են ինչ-որ համակեցության, խաղաղ գոյակցության մասին: Էլ ի՞նչ պետք է լինի` օպերայի շենքը պետք է պայթեցվի՞ իսրայելական արտադրության անօդաչու սարքերի միջոցով, որպեսզի գիտակցեն` Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն: Ադրբեջանի հետ կարելի է խաղաղ գոյակցել այն ժամանակ, երբ մենք իշխող դիրքեր կունենանք` Ադրբեջանի դիրքերի նկատմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top