⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել. Նիկոլ

Ներքաղաքական

Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռկակողմ հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին։ Ազգային ժողովում այս մասին  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության տարածքով ճանապարհների բացմամբ և ապաշրջափակմամբ այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը: Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, 9-րդ կետի առաջին նախադասությունը ապաշրջափակման մասին է, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների, ուղիների և կապերի ապաշրջափակման, բացման և վերաբացման մասին է: Գիտեք, որ թեման պարզաբանված է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարարությամբ և արձանագրված է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար»,- ասաց Փաշինյանը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ