Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Եթե պարտադրված պատերազմի փոխարեն ընտրում ես խաղաղության անվան տակ ստորացումն ու նսեմացումը, ունենալու ես եվ պատերազմ եվ պարտություն

Իրավական
Հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը գրում է․
 
Բոլոր նրանք,ովքեր սոց ցանցերում կտեղադրեն մարտական գործողություններից կադրեր,որոնք պաշտոնական լրահոսից չեն,իրավամբ,,օրենքի ողջ խստությամբ ենթակա են պատասխանատվության։
Բոլոր այն անձիք,ովքեր կհրապարակեն զորքի,կամավորների ,զին տեխնիկայի շարժի հետ կապված տեղեկատվություն,իրավամբ, օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվեն պատասխանատվության ։
Իշխանությունը պարտավոր է հայտարարի ,որ իրացնելու է իր գլխավոր պարտավորությունը ' ապահովելու երկրի տարածքային ամբողջականությունը եվ իր քաղաքացիների անվտանգությունը,կամ հայտարարի պետական ռեսուրսների բացակայությունը ' երկրի ու իր քաղաքացիների անվտանգությունն աահովելու անկարողությունը ,որից հետո յուրաքանչյուր ոք ազատ է ինքնուրույն ինքնապաշտպանվելու իր իմացած ձեվաչափով,,ինչպես ինքնապաշտպանվեց Բաշ Ապարանի,Սարդարապատի,իսկ իննսունականների սկզբներին Արցախյան հերոսամարտերում,մինչեվ բանակի ձեվավորումը։Հակառակ պարագայում քաղաքական իշանությունը ,իրավամբ,օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվի պատասխանատվության։
Բոլոր քաղաքական ուժերը,ինչպես իշխանական,այնպես էլ ոչ իշխանական, պարտավոր են միավորվել ։
Կարծում եմ մի քանի ժամից մարտերը կդադարեն ,որից հետո վերջապես պետք է իշխանությունը եվ քաղաքացին գիտակցի,որ եթե պարտադրված պատերազմի փոխարեն ընտրում ես խաղաղության անվան տակ ստորացումն ու նսեմացումը, ունենալու ես եվ պատերազմ եվ պարտություն։
ՀԳ
Հետեվել բացառապես պաշտոնական լրատվությանը։Սոց ցանցերում վխտում է ինչպես հայի ներքին տականքը,այնպես էլ" թշնամու լրտուները։
Լեվոն Բաղդասարյան,փաստաբան։
Возможно, это изображение 1 человек, сидит и в помещении
 
 
 
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ