ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Այսքան իրական «Քաջ Նազար» դուք դեռ չեք տեսել

Մշակութային

Քաջ Նազարը դառնում է թագավոր: Գալիս է Ուստիանը: Կարծում է՝ երազ է: Լսել էր, բայց չէր հավատում: Նրան թագուհու զգեստներ են հագցնում, այժմ նա լսում է ամուսնուն, բայց չի հասկանում, թե վախկոտ Նազարն ինչպես է թագավոր դարձել: Նազարը բացատրում է, որ գաղտնիքը մարդու բախտն է, ինքը նկատել է, որ ինչ էլ լինում է, իր բախտը բերում է: Այնուհետեւ սենեկապետը հայտնում է, թե տասը թագավոր գալիս են իրենց վրա կռիվ, խախտել են դաշինքը եւ պատերազմում են: Նազարը չի գնում, ուղարկում է զինվորներին: Ուրախ են, կարծում էին, որ առնվազն քառասուն հազար մարդ կջարդվի, բայց կռիվը մեծանում է, տագնապ է… Նազարը փախչում է, բայց երբ նրան տեսնում են, դարձյալ խրախուսում են, Ուստիանն այս ամենից շշմած է…

Սա բոլորովին էլ մեր օրերում գրված տողեր չեն: Այսպիսին էր Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը», որը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ բեմադրությամբ՝ ստացել է ժամանակակից շունչ ու ոգի եւ բարձրացել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ: Այո՛, ղազանչյանական Նազարը ոչ թե տրեխներով է, այլ «ռացիայով» ու «ախրանիկներով», էլ չասենք, որ ինչ-որ շատ հայտնի վիրակապով, իսկ Ուստիանը պլաստիկ վիրահատություններ է արել ու դարձել Պամելա Անդերսենին հինգ պակաս: Դե իսկ «գյադեքն» արդեն պաշտոններ ունեն: Ու այս հերոսներին բեմում հանդիսատեսը շատ լավ ճանաչեց, ընդ որում՝ մեր օրերի հայտնի քաղաքական անուն-ազգանուններ «կպցնելով» ամեն մեկին: Սակայն, «Իրավունքի» դիտարկմանն ի պատասխան՝ Հակոբ Ղազանչյանն անկեղծորեն ասաց, որ նպատակ չի ունեցել հերոսներին քաղաքականացնելու:

«Տեքստը Դերենիկ Դեմիրճյանինն է, որը բացի կրճատումներից, ուրիշ խմբագրում չեմ արել, միայն մի քանի ռեպլիկ է ավելացվել: Արդեն երրորդ անգամ եմ անդրադառնում «Քաջ Նազարին»,  շատ կուզենայի այլեւս չանդրադառնայի, եւ այս նյութը դառնար ոչ ակտուալ: Բայց այս անգամ ինձ համար շատ կարեւոր բան վերջնականապես բացահայտեցի՝ գլխավոր հերոսը Քաջ Նազարը չէ, այլ ժողովուրդն է, շրջապատն է: Վերջին հաշվով՝ սա  բախտի խնդիր չէ, որովհետեւ բոլոր իրավիճակներում այդպես խելոք ու ճիշտ չի կարող կողմնորոշվել Քաջ Նազարը, եթե այդքան անխելք է: Այստեղ կարեւոր է գլխավոր օգնականը, եւ այն մարդիկ, ովքեր շրջապատում են իրեն եւ հեշտութամբ տրվում այդ հոսանքին», - ընդգծեց բեմադրիչը:

Ինչ վերաբերում է ներկայացման ժամանակակից մոտեցմանը՝ Հ. Ղազանչյանն ասաց, որ մշտապես առաջնորդվում է դասական գործերը թե՛ սցնեոգրաֆիայի, թե՛ երաժշտության, թե՛ հերոսների տեսքի առումով դարձնել համահունչ մեր օրերին:

«Միշտ դերասաններին ասում եմ, որ այնպես խոսեք, որ ճանաչելի լինեք: Լինի ռուսական, համաշխարհային, թե հայ դասական գործեր, սկզբունքը նույն է», - շեշտեց Հ. Ղազանչյանը:

Նշենք, որ Քաջ Նազարի դերակատարը Իշխան Ղարիբյանն էր, Ուստիանի դերում՝ Սոնա Մուրադյանը, որոնց պրոֆեսիոնալ խաղը մի կողմից ծափերի էին արժանանում, մյուս կողմից էլ անզուսպ պարսավանքի՝ իրական քաջնազարների ու ուստիանների նկատմամբ:

«Դերակատարներից վեցը Կամերային երաժշտական թատրոնից եկած դերասաններն են: Ես անմիջապես որոշեցի իրենց ներգրավել, որպեսզի ինտեգրվեն: Դերակատարներից ե՛ւ թամադան, ե՛ւ վարժապետը, ե՛ւ բոլոր լրագրողները Կամերային երաժշտական թատրոնից են: Իհարկե, ափսոս, որ փակվեց թատրոնը, բայց, ամեն դեպքում, լավ է, որ այստեղ ինտեգրվում են», - ասաց Հ. Ղազանչյանը:

Այսպիսին էր պարոնյանական նոր բեմադրության առաջնախաղը, որն իր թեմատիկ արդիականությամբ, ղազանչյանական նուրբ հումորով ու, այդուհանդերձ, քաղաքական կսմիթներով, արդեն իսկ մեծ արձագանք է գտել հայ հանդիսատեսի մոտ՝ համարձակ հայտ ներկայացնելով դառնալու այս տարվա ամենաքննարկված ու պահանջված ներկայացումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված