⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստ

Ներքաղաքական

Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը:  Օրակարգում ընդգրկված է 45 հարց՝ ինչպես կառավարության, այնպես պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններ: 

Օրակարգի առաջին հարցը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է: Դրանից հետո խորհրդարանը կքննարկի 2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Նիստի օրակարգում են  նաև Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցը, ինչպես  նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ԱԺ մեկնարկած նստաշրջանի աշխատանքներին: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ