ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ադրբեջանցուն ու թուրքին տապալել է՝ առանց շանսերի. Կամո Ունանյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Սպորտ

Սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆՆ, ինչպես խոստացել էր, Պարդուբիցեից վերադառնում է ոսկե մեդալով:

Չեխիայի Պարդուբիցե քաղաքում սեպտեմբերի 9-11-ը կայացել է WSF վարկածով աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 67 երկիր: Հայաստանն այս առաջնությունում ներկայացրել է Կամո Ունանյանը:

«Իմ քաշային կարգում (-75 կգ) մենամարտել եմ Մարոկոն, Ռումինիան, Հունգարիան, Չեխիան ներկայացնող մարզիկների դեմ, իսկ ադրբեջանցուն ու թուրքին տապալել եմ՝ առանց շանսերի: Ինչպես խոստացել էի՝ ամեն ինչ արել եմ, որպեսզի մեր դրոշը բարձր պահեմ ու այնպես հաղթեմ թուրքին ու ադրբեջանցուն, որ ուզենան ավարտեն իրենց սպորտային կարիերան», - ուրախությամբ նշեց կրկին աշխարհի չեմպիոն դարձած Ունանյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ առաջնության մեկնարկը Կամո Ունանյանն ուներ ոտքի վնասվածք, բայց սա նրան չխանգարեց, որպեսզի 4 տարի անց կրկին նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ 2018 թվականին Ստամբուլում կայացած WSF վարկածով աշխարհի առաջնությանն ժամանակ էր, որ 1/4 եզրափակչում Կամո Ունանյանը կրկին հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

302305728-2207875926061231-8760836148836295820-n

306448062-2207874312728059-6635085903354290694-n

306497682-2207874219394735-535119496853620782-n

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ