ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԱԱ-2022. Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Սպորտ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը սփոփիչ երրորդ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։

Մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 3-3 հաշվով պարտվել էր Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային, սակայն սփոփիչ գոտեմարտ  անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, քանի որ նրա մրցակիցը հասել էր եզրափակիչ։

Սփոփիչ գոտեմարտում Ամոյանի առաջին մրցակից, վրացի Յուրի Լոմաձեն գոտեմարտից հրաժարվել էր։ Սփոփիչ երկրորդ գոտեմարտում  Ամոյանը 5-2 հաշվով հաղթել էր շվեդ մրցակից Ալբին Օլոֆսոնին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ