⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Չեմ բացառում,որ կառաջադրվեմ Երեւանի քաղաքապետի թեկնածու. Վահան Բաբայան

Թեմա
«Չեմ բացառում,որ կառաջադրվեմ Երևանի քաղաքապետի թեկնածու: Իհարկե, դեռ վաղ է խոսել Երեւանի քաղաքապետի ընտրություններից, բայց... Սոցհարցումները նայելով եւ հասկանալով շատ տարբեր նյուանսներ՝ անհասկանալի է մնում մի բան, արդյոք քաղաքական ընդդիմությունը կմասնակցի Երեւանի ընտրություններին, երբ միշտ խոսվում է, որ կապիտուլյանտի հետ, օրինակ, ԱԺ ընտրությունների գնալ պետք չի: Բայց սա այլ հարց է եւ զերծ կմնամ այս պահին խոսել դրա մասին: Մեր կուսակցությունը դեռեւս 2018թ սեպտեմբերին, երբ իշխանությանը դեմ գնալը, մեղմ ասած, թրենդից դուրս էր, մասնակցեց մայրաքաղաքի ընտրություններին՝ առաջարկելով սեփական ծրագիր եւ արժանի թեկնածու: Մարդիկ, ում ընտրեցին եւ հետո ինչ եղավ, դուք տեսաք դրա մասին, էլ չխոսեմ: Խոսեմ իմ մասով: Եթե ընդդիմությունը մասնակցի եւ մայրաքաղաքում ընտրությունները լինեն, արտահերթ որոշում կկայացնենք սատարել մեզ համար առավել նախընտրելի թեկնածուի, իսկ եթե գնանք հերթականի, չեմ բացառում, որ ես կառաջադրվեմ Երեւանի քաղաքապետի թեկնածու», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ