⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ես Նոստրադամուսը չեմ, բայց քիչ ժամանակ ունենք նախապատրաստվելու. Դուշմանչիկ (Կարապետյան)

Թեմա

Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած լեգենդար ազատամարտիկ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, որին մարտի դաշտում ԴՈՒՇՄԱՆՉԻԿ էին կոչում, կռված տղերքին հորդորում է զգոն լինել եւ համախմբվել:

— Հարկավոր է ամեն ինչ մոռանալ, դնել մի կողմ ու միասնական ուժերով համախմբվել, որովհետեւ այն կառավարիչները, որոնք այսօր Հայաստանում ղեկավարում են, մեզ իրականում տանում են անդունդ: Այսպես այս երկիրն ապագա չի ունենա, ու բոլորիս զավակներն ու թոռները կամաց-կամաց կընկնեն թուրքի ոտքի տակ, կպրծնեն: Իմ ախպերներին խնդրում եմ` 90-ականներից առ այսօր ով ինչ արել ու չի արել, թողեք ամեն ինչ մի կողմ: Պիտի սկսենք մի նոր կետից: Եթե ձեր կարծրությունը հինգ էր, հիմա պիտի տասնհինգ դարձնենք, եթե ձեր ինտելեկտուալ հատկությունները չափվում էին հինգով, պետք է դարձնենք` տասնհինգ: Պիտի ամեն մեկս աշխատենք մեզ վրա, ուժեղանանք միասին, որովհետեւ շատ քիչ ժամանակ է մնացել: Ես Նոստրադամուսը չեմ, բայց մենք քիչ ժամանակ ունենք նախապատրաստվելու այն լուրջ պահին, որը գալու է: Ուզում եմ բոլորս հիշենք, որ պարտավորություն ունենք մեր զոհված տղերքի առաջ` 90-ականներից մինչեւ այսօր: Մենք իրավունք չունենք հանգիստ նստել տանը,  պարտադիր պետք է գործենք: Խոսելու ժամանակն անցնել է, Հայրենիքը սիրելը շատ քիչ է, Հայրենիքի համար պիտի գործ անես: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ