⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Օգոստոսից մինչեւ սեպտեմբերի 1-ը ունենք վեց զոհ, ձեզ դո՞ւր է գալիս այս խաղաղությունը. Ադիբեկյան

Թեմա

Մի կողմից` հայաստանյան իշխանությունն ամենօրյա ռեժիմով խաղաղության քարոզ է անում, իսկ մյուս կողմից` Ադրբեջանն ամեն օր սահմանային սադրանքների է փորձում դիմել հայկական դիրքերի ուղղությամբ: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` Ադրբեջանի հարցերով փորձագետ ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ ասաց, որ ավանդական է դարձել լուրջ հանդիպումներից առաջ եւ հետո ադրբեջանական կողմից պարտադիր սահմանին լարվածություն ստեղծելը, ընդ որում` իրենց համար ցանկալի է, որ դրանք լինեն զոհերով:

— Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բնութագիրը` նրանք այդ լարվածությունը ստեղծում են, որ հանկարծ չփորձի Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը սպասարկելու պարտավորվածությունը կատարելուց խուսափել: Հիմա հարց եմ տալիս այն կեղծ լիբերալներին, որոնք ասում էին, թե «ամեն ինչ լավ է», «պատերազմից հետո խաղաղություն կգա», «Աստծուն փառք, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ վերջապես սահմանին զինվորներ չեն զոհվի»: Դե ինչ, հիմա ձեզ դո՞ւր է գալիս այս խաղաղությունը: Կուզեի` այսպես արտահայտվող մարդկանց զրկեն Հայաստանը լքելու հնարավորությունից, որպեսզի այդ խաղաղությունը բոլորն «ըմբոշխնեն»: Օգոստոսից մինչեւ սեպտեմբերի 1-ը ունենք վեց զոհ: Ադրբեջանը վերջին ամսվա ընթացքում 3-4 անգամ կրակ է արձակել մեր դիրքերի ուղղությամբ, ունենք վիրավորներ: Գո՞հ եք, վայելո՞ւմ եք ձեր այդ սպասված ու տենչացած խաղաղությունն Ադրբեջանի հետ: Սա դեռ սկիզբն է, որովհետեւ այն պահին, երբ Ադրբեջանը կստանա այն ամենը, ինչ իրեն խոստացել է եւ կմատուցվի, գալու է բոլորիս տները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ