Երեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18

Խայտառակության ու ամոթի իշխանությանը պետք է ցախավելով մաքրել. Վոլոդյա Հովհաննիսյան

Հանդիպում

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի եւ պատմությունից քաղելու անհրաժեշտ դասերի մասին «Իրավունքը» զրուցել է պահեստազորի գնդապետ, պատմաբան, ազատամարտիկ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

«ԲԱՆԱԿԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԴԱԳԱՂԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԽԸ ԽՓԵՑԻՆ»

— Պարոն Հովհաննիսյան, իրավիճակը մեր երկրում շարունակում է անելանելի մնալ: Ի՞նչ սպասել նախապես խոստացված քաղաքական թեժ աշունից:

— Հայաստանը պետք է ոտքի կանգնի: Այս դավաճան, թուրքահպատակ, խայտառակության, ամոթի ու արյան իշխանությանը պետք է ցախավելով մաքրել: Այնուհետեւ ստեղծել ազգային իշխանություն եւ զարգացնել մեր ազգային ապագան: Հասել ենք այն կետին, որ եթե մինչեւ հունվարի 1 այս խայտառակ իշխանությունից չազատվենք, դառնալու ենք խարխուլ մակույկ, որը փոթորկոտ ծովում, պարզապես, ալիքից ալիք է թռչում` չկարողանալով ղեկավարվել, որովհետեւ նավավար չունի: Երբ չի ղեկավարվում նավը, ալիքը նրան կկործանի: Այսօր մենք այդ վիճակում ենք: Պետք է համախմբվել եւ մեր հզոր դաշնակից Ռուսաստանի հետ միասին կերտել մեր ապագան: Իսկ մենք դեռ պոտենցիալ ունենք, մինչեւ վերջ չենք ոչնչացվել:

— Շատ չե՞նք ուշացել, երբ արդեն Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 24 մլն դրամով վաղաժամկետ արձակվել պարտադիր ժամկետային զինծառայությունից:

— Սրանով բանակի ոչնչացման դագաղի վերջին մեխը խփեցին: Սա իրենց երեխաների համար ստեղծված օրենք է, որպեսզի իրենց երեխաներն արդեն ազատվեն բանակից: Նիկոլականները հարստացել են` պետական բյուջեն թալանելով, կոռուպցիան սարսափելի չափերի է հասել: Դուք գիտե՞ք, որ մեր պետական պարտքը արդեն 15 միլիարդ է: Միայն այս տարի 706 մլն 150 հազար դոլար պետական պարտք է ավելացել, եւ ոչինչ չի արվել այս երկրի համար: Ո՞ւր են այդ փողերը: Բոլոր ոլորտներում խայտառակություն է տիրում, եւ մեր կործանումը դեռ շարուրակվում է:

— Ասացիք «մեր մակույկը նավավար չունի փոթորկոտ ծովում», բայց, կարծես թե, ընդդիմությունն էլ չի առաջարկում իր «նավավարի» թեկնածուին: Ի՞նչն է խանգարում, որ ընդդիմությունը համախմբվի մեկ «նավավարի» շուրջ:

— Պատմության ընթացքում ցանկացած հեղափոխությունների եւ հեղաշրջումների ժամանակ առաջնորդները փոխվել են: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ եղան Ռոբեսպիերը, Մարատը, Նապոլեոնը եւ այլն: Այսինքն` փոխվեցին մի քանի «նավավար»: Ռուսական հեղափոխության ժամանակ եւս փոխվեցին առաջնորդները` Լենին, Տրոցկի, Ստալին: Լենինը կերտեց գաղափարախոսություն, Տրոցկին ավերեց ռուսական երկիրն ու բանակը, իսկ Ստալինը կարողացավ զրոյից կերտել: Այնպես որ, հասարակական շարժումը կբերի նոր առաջնորդի: Այդ առաջնորդը կարող է այսօր մեզ ոչ մեկիս հայտնի չէ , բայց երբ հասարակական պահանջարկը կլինի,  առաջնորդը հանդես կգա: Ի վերջո, ոչ թե առաջնորդն է ստեղծում հասարակական պահանջարկ եւ հզոր շարժում, այլ հասարակությունն է ծնում իր շարժման առաջնորդին, որը ղեկավարում է այն:

«ԵԹԵ ՄԵՐ ՄԵՋ ՈՒԺ ՉԳՏՆԵՆՔ, ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԵՎ ՄԵՐ ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

— Դուք մասնակցում էիք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նախաձեռնությամբ կայացած «Օշականի ճակատամարտ. Արեւելյան քրիստոնեության քաղաքակրթական հիմքերի պաշտպանությունը դարերում եւ այսօր» գիտագործնական կոնֆերանսին: Որպես պատմաբան, ի՞նչ կասեք 195 տարի առաջ տեղի ունեցած այս ճակատամարտի մասին:

— Օշականի ճակատամարտի դերն այն է, որ առաջին անգամ երկար դարեր անց սեփական զինվորականության եւ պետականության բացակայությունից հետո, Ներսես Աշտարակեցու եւ ռուսական կառավարության համատեղ ջանքերով ստեղծվեց Հայոց աշխարհազորը: Առաջին անգամ ստեղծվեցին երեք գումարտակ, որոնք պետք է կռվեին ռուսական կողմում Հայաստանի ազատագրության համար: Ճիշտ է, այդ գումարտակները պետք է լինեին 100 մարդուց բաղկացած, սակայն հասնում էին մինչեւ հազարի, որովհետեւ այդքան շատ էին հայ կամավորները, որոնք ցանկանում էին մտնել աշխարհազոր եւ կռվել Հայաստանի փրկության համար: Ասեմ, որ Օշականի ճակատամարտի հաղթանակի մեջ մեծ դեր է ունեցել հայազգի Հակոբ Հարությունյանը, ով պարսկական կողմում որպես հրետանավոր էր կռվում: Նա ճակատամարտի ամենաթեժ պահին, երբ Աբբաս-Միրզայի 25 հազարանոց բանակն արդեն գերիշխում էր  ռուս գեներալ-լեյտենանտ Կրասովսկու դիվիզիայի նկատմամբ, պարսկական բանակի թիկունքից անգլիական հրանոթներով կրակում է Հակոբը եւ խուճապի ու փախուստի մատնում Աբբաս-Միրզայի բանակին: Այդ պահին Կրասովսկին կարողանում է ճեղքել եւ հասնել Էջմիածին: Այդպիսով փրկվում են Կրասովսկու դիվիզիան եւ հայ կամավորականները, ովքեր այդտեղ էին, փրկվում է նաեւ Էջմիածինը: Եթե այդ իրավիճակը չստեղծվեր, 700 ռուս զինվորները եւ 400 հայ կամավորականները չէին կարողանա դիմադրել պարսկական բանակին, իսկ Էջմիածինը կգրավվեր: Այդ ժամանակ պարսկական իշխանությունը այս տարածաշրջանում հայաթափման քաղաքականություն էր վարում: 7 հազար ընտանիք արտաքսել էին Արարատյան դաշտավայրից, որոնք պետք է տեղափոխվեին Էրզրում, 400 ընտանիք կոտորել էին Փամբակում, Լոռիում, Լենինականի մոտ:

— Ձեր գնահատմամբ` ի՞նչ դասեր պետք է քաղենք Օշականի ճակատամարտից այսօր` 195 տարի անց, եթե փորձենք զուգահեռել մերօրյա իրողությունների հետ:

— 1809 թվականին կնքվեց պարսկա-անգլիական համաձայնագիր, որով  անգլիացիները 12 հազար հրացան եւ 22 թնդանոթ տվեցին պարսիկներին` հրահրելով նրանց ռուսների դեմ: Ֆրանսիացիները, համաձայն պայնանագրի, ֆինանսավորում էին պարսիկներին ընդդեմ ռուսների: Արդյունքում եվրոպական կառույցների ֆինանսավորմամբ եւ պարսկական յաթաղանով լուծվում էր Հայաստանի հարցը, նույնն այսօր է կրկնվում: Արեւմտյան տերությունների լուռ համաձայնությամբ` ադրբեջանա-թուրքական զորքերը հարձակվեցին, ջարդեցին ու կոտորեցին հայերին: Նույն եվրոպական գաղափարներով ու փողերով Հայաստանում բերեցին մի իշխանություն, որը Հայոց ազգային բոլոր շահերը ոչնչացրեց եւ ենթարկեց թուրք-եվրոպական ցանկություններին: Մենք կորցրինք Արցախը` մեր պատմական Հայրենիքի մասերը եւ դեռ կորցնում ենք մեր սարերը, մեր բանակը, մեր ազգային ինքնությունն ու հպարտությունը: Պատմությունը կրկնվում է: Եթե մեր մեջ ուժ չգտնենք, չհասնենք ազգային վերելքի եւ ճիշտ դաշնակցի հետ ճիշտ աշխատելու, կորցնելու ենք նաեւ մեր այս վերջին Հայրենիքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱյս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված