⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Փաստորեն ԱԺ 107 պատգամավորների համար Փաշինյանն անփոխարինելի է․ Էդգար Ղազարյան

Ներքաղաքական

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.

«107:0 հարաբերակցությունը շարունակվում է դեռ պահպանվել

Չնայած բազմաթիվ հիմնավորումներին, պարզաբանումներին և մեկնաբանություններին` այս աշխատանքային շաբաթն ավարտվեց այն փաստի արձանագրմամբ, որ ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ մեկը դեռ չի օգտվել 2022 թվականի օգոստոսի 2-ից հետո իրեն ընձեռնված` վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու սահմանադրական իրավունքից։ Եթե որևէ պատգամավոր (կամ պատգամավորների խումբ) հանդես չեն գալիս նման նախաձեռնությամբ, դա նշանակում է, որ նրանք վստահություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը` անկախ իրենց բանավոր հայտարարություններից և պատճառաբանություններից։

Ավելին, պարզվում է, որ նրանք նաև անփոխարինելի են համարում Նիկոլ Փաշինյանին, քանզի չեն կարողանում առաջադրել նրան փոխարինող վարչապետի արժանավոր այլ թեկնածուի։

Սա փաստ է, անկախ այն բանից, թե ում համար է դա հաճելի հնչում, իսկ ում համար` ոչ այնքան։

Հուսանք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշվող տարվա վերջին Տաղավար տոնին` Խաչվերացին հաջորդող շաբաթը կմեկնարկի այլ զարգացումներով` 107:0 հարաբերակցության էական փոփոխությամբ`  ի հաշիվ 107-ի նվազման և 0-ի ավելացման»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ