Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Հայկ Մարությանի վերաբերյալ նյութերն արդեն Հակակոռուպցիոն կոմիտեում. «168 ժամ»

Իրավական

Երեկ՝ օգոստոսի 8–ին, ժամը 14:17-ին, shamshyan.com-ը հաղորդել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։ Ըստ կայքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայկ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն:

Արդեն երեկոյան՝ 18:24-ին, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան armtimes.com կայքը գրեց, որ Ոստիկանությունում, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեներում Հայկ Մարությանին առնչվող դեպքով նյութեր չեն նախապատրաստվում: Այդ մասին կայքին տեղեկացրել էին նշված կառույցներից:

Քիչ առաջ 168.am-ի հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրեցին, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ նյութերն արդեն Հակակոռուպցիոն կոմիտեում են:

«Քիչ առաջ ենք ստացել»,- ասացին Կոմիտեից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ