Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Մենք մեռնելու ձեւը չգիտենք, կարող ենք միայն անմահանալ. կայացավ մայոր Ալավերդյանի հուշ-ցերեկույթը

Թեմա
Հ. Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոցի պատերի ներքո ոգեկոչման արարողություն էր: Տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդները» խորագիրը կրող հուշատախտակի խնկարկումը եւ 44-օրյա պատերազմի հերոս մայոր Արթուր Ալավերդյանի անունը կրող դասասենյակի բացումը, որին հաջորդեց անմահ հերոսին նվիրված «Կյանքս կյանքիդ համար» հուշ-ցերեկույթը:
 
Միջոցառումը ներկայացրին դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Լիլիթ Ռաշոյանի գլխավորությամբ: Դպրոցի տնօրեն Թերմինե Մելքոնյանի անմիջական նախաձեռնությամբ միջոցառումը դարձավ օրվա խորհուրդը, կարգախոսը:
 
Հրավիրված էին բարձրաստիճան պաշտոնյաներ Պաշտպանության նախարարությունից, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանից, ՔԶ վարչական շրջանից, 44 օրյա պատերազմում զոհված Արթուր Ալավերդյանի, Թորգոմ Վարդանյանի, Ալբերտ Հովհաննիսյանի ծնողները, երգիչներ Դավիթ Ամալյանը, աշուղ Նազելի Գրիգորյանը, «Մասունք» երգի պարի ազգագրական համույթը եւ այլք:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ