⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Սուրմալուի» գործով զարգացումներ կլինեն. «Իրավունք»

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է.

«Օգոստոսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի հետևանքով 16 մարդ զոհվել է: Օգոստոսի 18-ին դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, իսկ օգոստոսի 26-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ պայթյունի գործով 4 մեղադրյալներից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ առևտրի կենտրոնի փոխնտօրենի կալանավորման դատախազության միջնորդությունը մերժվել է:

Ի՞նչ ընթացքի մեջ է սույն քր.գործը: Ինչո՞ւ են պատասխանատվության կանչում միայն տնտեսվարողներին: Այն դեպքում, երբ նման հարցերում պետությունը, ի դեմս պատկան մարմինների, իր հստակ ֆունկցիաներն ունի, որոնք ակնհայտորեն կատարված չէին:

Ի վերջո, հենց պետությունն էր պարտավոր այնպես վերահսկել, որ ՀՀ քաղաքացիները չզոհվեին, չվիրավորվեին ու գույքային կորուստներ չունենային: Սակայն բուն պայթյունի փաստն արդեն իսկ ապացուցում է, որ դա արված չէ, եւ պետք է պատասխան տվողներ լինեն: Ուրեմն` ինչո՞ւ են պատասխանատվության կանչել միայն «ներքեւիններին»` «վերեւիններին թողնելու հանգիստ:

Այս հարցերը փորձել ենք պարզել Քննչական կոմիտեից, որտեղից մեզ տեղեկացրին, որ ակտիվ նախաքննության փուլ է: Իսկ ահա մեր աղբյուրներն էլ տեղեկացրին, որ սույն գործով առաջիկա շաբաթվա մեջ լուրջ զարգացումներ են սպասվում: Տեսնենք, նաեւ, թե գործը կհասնի՞ «չգիտես ինչու» այդ օբյեկտի պայթյունավտանգ վիճակը չկանխած վերին օղակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ