⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Գե­նե­րալ­նե­րը շատ բան ու­նեն ա­սե­լու. Արշակ Զաքարյան

Թեմա

Անդ­րա­դառ­նա­լով 44-օ­րյա պա­տե­րազ­մում թույլ տված, այս­պես ա­սած, ան­փու­թու­թյան հա­մար գե­նե­րա­լի­տե­տի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի դեմ ա­ռա­ջադր­ված մե­ղադ­րան­քին` «Հա­յոց ազ­գա­յին գվար­դի­ա» կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար ԱՐ­ՇԱԿ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ ա­սաց, որ նրան­ցից շա­տե­րի հետ շփվել է, ո­րոշ­նե­րի հետ էլ նույ­նիսկ ըն­կե­րու­թյուն է ա­րել:

— Մենք գի­տե­ինք, որ ու­նենք մար­տա­կան գե­նե­րալ­ներ, եւ ամ­բողջ ազ­գը չէր էլ մտա­ծում, թե ինչ­պես կա­րող է հայտն­վի մե­կը, ո­րը այդ մար­տա­կան գե­նե­րալ­նե­րի ա­րյամբ ու ջան­քե­րի շնոր­հիվ հետ բե­րա­ծը գրի­չով կստո­րագ­րի, կհանձ­նի ու այդ գե­նե­րալ­նե­րը դրա հետ կհա­մա­կերպ­վեն ու կշա­րու­նա­կեն ապ­րել: Սա­կայն փաս­տը ցույց տվեց, որ հնա­րա­վոր էր, եւ ա­մե­նա­անհ­նար բա­նը ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ: Բայց գամ հա­կա­ռակ կող­մից` հի­մա, երբ մտա­ծում ենք, թե ա­մեն ինչ այ­լեւս կորս­ված է, գե­նե­րալ­նե­րին ձեր­բա­կա­լե­ցին, ո՞վ է ա­սում, որ նոր ար­ժա­նա­պա­տիվ գե­նե­րալ­ներ ու­նե­նալ այ­լեւս հնա­րա­վոր չէ: Մեր գե­նե­րալ­նե­րը կա­յա­ցել է­ին 90-ական­նե­րին: Այ­սօր էլ կան գոր­ծող գե­նե­րալ­ներ, ո­րոնք 90-ական­նե­րին ան­հոգ ե­րի­տա­սարդ­ներ է­ին եւ կորց­նե­լու բան չու­նե­ին, հի­մա նրան­ցից շա­տե­րը կորց­նե­լու շատ բան ու­նեն ու ինչ-ինչ կոմպ­րո­մատ­նե­րով ճնշման տակ են: Շա­տե­րը մտա­ծում են, թե հեր­թը ի­րենց չի հաս­նի, կամ ե­թե հա­մա­գոր­ծակ­ցեն, լռեն կամ չբա­ցա­հայ­տեն այն հան­ցանք­նե­րը, ո­րոնք ե­ղել են պայ­մա­նա­վոր­ված 44-օրյա պա­տե­րազ­մում, գու­ցե, ի­րենց ձեռք չտան: Այդ­պի­սիք թող գնան, նա­յեն պատ­մու­թյու­նը: Ա­մեն ինչ շատ հստակ նկա­րագր­ված է: Թող հաս­կա­նան, որ գործ ու­նեն նույն քա­ղա­քա­կա­նու­թյան հետ: Ի­րենց մեկ առ մեկ անդ­րա­դառ­նա­լու են: Մենք մին­չեւ 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բեր ու­նե­ինք մի Հա­յաս­տան, ո­րի մա­սին չէ­ինք կա­րող պատ­կե­րաց­նել 1988 թվա­կա­նին: Գե­նե­րալ­նե­րը շատ բան ու­նեն ա­սե­լու: Օ­րի­նակ` ես ի­րենց հարց ու­նեմ, եւ այդ հար­ցը Քար­վա­ճա­ռում գտնվող բո­լոր գե­նե­րալ­նե­րին ու սպա­նե­րին է վե­րա­բե­րում, ում հետ հասց­րել եմ շփվել: Այն ժա­մա­նակ էլ եմ այդ հար­ցը տվել` սկսած հոկ­տեմ­բե­րի 3-ից, թե ին­չո՞ւ չենք հար­ձակ­վում: Հաս­կա­ցանք՝ Ջրա­կա­նում ճեղ­քել ու մտել են, ե­կել-հա­սել են Մա­տա­ղիս, որն այդ ժա­մա­նակ չե­զոք գո­տի էր դար­ձել. մե­րոնք մտնում է­ին՝ ի­րենք է­ին խփում, ի­րենք մտնում է­ին՝ մե­րոնք է­ին խփում: Հարց­նում եմ` ին­չո՞ւ  է­ինք մենք ամ­բողջ ճա­կա­տով գտնվում պա­սիվ պաշտ­պա­նու­թյան մեջ: Ին­չո՞ւ է­ինք թույլ տա­լիս, որ թուր­քե­րը ի­րենց ու­ժե­րը կենտ­րո­նաց­նե­ին մի գծի վրա ու ան­հոգ ինչ ու­նեն-չու­նեն տե­ղա­փո­խեն այն­տեղ՝ հաս­տատ ի­մա­նա­լով, որ Քար­վա­ճա­ռում, Հա­թեր­քում, Եղ­նիկ­նե­րում, Մար­տա­կեր­տում, Ակ­նա­յում, Աս­կե­րա­նում՝ մին­չեւ Մար­տու­նի 3, մենք չենք հար­ձակ­վե­լու: Որ­տե­ղի՞ց ի­րենց այդ վստա­հու­թյու­նը: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե ինչ մեծ տա­րած­քի մա­սին է խոս­քը: Նրանք ու­նե­ին պայ­մա­նա­կան 50 ԱԹՍ, 50-ն էլ գցում է­ին հա­րա­վում կռվող մեր ե­րե­խա­նե­րի գլխին, ե­թե այս­տեղ մի փոքր նե­ղե­ինք նրանց, հար­ձակ­վե­ինք, ստիպ­ված է­ին լի­նե­լու չէ՞ ի­րենց զոր­քե­րի մի մա­սը հա­նել եւ բե­րել պաշտ­պան­վե­լու հա­մար: Հե­տե­ւա­բար, մտա­ծում եմ, որ ի­րենց ինչ-որ մե­կը ե­րաշ­խա­վո­րել էր, որ այս հատ­ված­նե­րում չենք հար­ձակ­վե­լու: Իսկ թե ո՞վ է այդ մե­կը, կի­մա­նան գե­նե­րալ­նե­րը, թե­եւ ես որ­պես քա­ղա­քա­ցի ու­նեմ իմ կար­ծի­քը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ