⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Հայկոյի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին լուրերը չափազանցված են

Թեմա

Երեւանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ազդարարեց, որ հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը:

«Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը», - հայտարարել է հանրությանը ժամանակին սեւերի ու սպիտակների բաժանող Մարությանը` անոնսավորելով, որ «քաղաքական թատրոնից ոտ-ոտ գնում է Սունդուկյանի անվան թատրոն»:

Շատերը շտապեցին եզրակացնել, թե վերջապես Հայկոն գնաց այնտեղ, որտեղից եկել է, ուղղակի, ավելի ճիշտ կլիներ Սունդուկյանի անվան թատրոնից էլ մի կանգառ իջներ եւ գնար կրկես: Մինչդեռ «Իրավունքի» տեղեկություններով`  մոնո-ներկայացումը բոլորովին էլ չի նշանակում, թե Հ. Մարությանը հրաժարվում է քաղաքական հավակնություններից: Ավելին` նա ձեռքի հետ փորձելու է մոռացնել տալ 2018–ի իրադարձություններին իր ունեցած «ներդրումը», իսկ ներկայացման արդյունքներով պայմանավորված` հստակեցնել, թե արդյոք իր շուրջ քաղաքական թիմ կձեւավորի` մասնակցելով Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ