⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ո՞ւր է առաջին տիկինը

Թեմա

Հանուն արդարության պետք է ասենք, որ ՀՀ բոլոր նախագահների օրոք առաջին տիկնայք եղել են բավական ակտիվ: Առնվազն մշակութային, բարեգործական նախաձեռնություններում նրանք այս կամ այն կերպ մշտապես աչքի են ընկել: Սակայն, ՀՀ գործող նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ տիկնոջ ձեն-ձունը չկա: Ավելին` մեր հարցի պատասխանի հետքերով գնալով` «Իրավունքը» պարզեց, որ առաջին տիկնոջ կենսագրությունն էլ չկա:

ՀՀ նախագահական պաշտոնական կայքում հրապարակված է նախորդ նախագահների` Արմեն Սարգսյանի տիկնոջ` Նունե Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի տիկնոջ` լուսահոգի Ռիտա Սարգսյանի կենսագրությունները: Մինչդեռ Վ. Խաչատուրյանի տիկնոջ մասին որեւէ տեղեկություն չկա եւ նույնիսկ ինքը` գործող նախագահն իր կենսագրության մեջ հարկ չի համարել նշել տիկնոջ անունը-ազգանունը: Հատկանշական է այն, որ այսօր հանրության լայն շրջանակներն էլ չգիտեն, թե ով է մեր երկրի առաջին տիկինը:

Նշենք, որ Վ. Խաչատուրյանի տիկնոջը` ԱՆԱՀԻՏ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, շատերը տեսել են միայն ամուսնու երդմնակալության արարողության ժամանակ, հետո Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ մի լուսանկարում եւ վերջ: Իսկ նախագահական հաղորդագրություններում գոնե մեզ մի անգամ հանդիպեց, որ Վ. Խաչատուրյանը տիկնոջ հետ դիմավորել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային եւ տիկին Դիանա Նաուսեդիենեին: Իհարկե, այս ամենը կարելի է բնութագրել` որպես համեստության նշան, եթե ոչ` անգործության: Բայց, աննկատ մնալը չար լեզուները պայմանավորում են այլ հանգամանքով: Մամուլում նախկինում հաճախ էին շրջանառվում շշուկներ, որ Փաշինյանի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ խանդով էր վերաբերվում Արմեն Սարգսյանի տիկինոջ` Նունե Սարգսյանի ակտիվությանը` համարելով, որ ինքն է երկրի առաջին տիկինը: Փաստորեն, Ա. Մինասյանի դեպքում` Փաշինյանների ընտանիքն այս հարցն էլ է լուծել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ