Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

Իշխանափոխությունն առաջինը պետք է սկսի մարդկանց ուղեղներում. Վահան Բաբայան

Տեսանյութեր

Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումների եւ ներքաղաքական խառնաշփոթ իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

— Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ` տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը եւ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կրկին հանդիպել նոյեմբերին: Ըստ Ձեզ` հակառուսական տրամադրությունների գեներացման ֆոնին` Արեւմուտքի «քավորությամբ» իրականացվող այս գործընթացից ի՞նչ կարելի է սպասել:

— Եվրոպան միշտ փորձում է իր ազդեցությունը սահմանել` ազդեցության գոտիներ ստեղծելով: Բայց այս տարածաշրջանում վերջնական որոշում կայացնողները ոչ թե Բրյուսելում են, այլ Մոսկվայում: Երբ 44-օրյա պատերազմ էր եւ հայ ժողովրդին կոտորելով գալիս էր թուրքը, Արցախը կործանման եզրին էր կանգնած, մազից էր կախված, Ռուսաստանն իր խաղաղապահ զորքերը բերեց եւ կայունացրեց իրավիճակը: Այս ամենը մենք տեսել ենք մեր աչքերով: Ուստի` զարմանում եմ, թե ինչպես կարելի է այդ ամենը տեսնելով հանդերձ՝ դեռեւս հոխորտալ, ինչ-որ բաներ խոսել Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի եւ այն մարդկանց դեմ, որոնց անմիջական միջնորդությամբ պատերազմը դադարեցվեց: Այնպես որ, հանդիպումներ Բրյուսելում կլինի, Փարիզում, թե` Վիեննայում, իմացեք, որ բոլոր հարցերի վերջակետը դրվելու է Մոսկվայում: Իսկ թե ինչքանով այն կլինի նպաստավոր Հայաստանի, Արցախի ու հայության համար, սա արդեն կախված է առավել շատ այն մարդկանցից, ովքեր այսօր բանակցում են եւ, այսպես ասած, ներկայացնում են մեր շահերը: Իմ խորին համոզմամբ՝ 2018 թվականից սկսած սխալ եւ ոչ ճիշտ քաղաքական ուղղությամբ են ընթացել բանակցությունները, որի հետեւանքը եղավ այս կործանարար եւ ողբերգական վիճակը, ինչի մեջ բոլորս ենք հայտնվել:

«ԲԱՐԴ Է ՀՈՒՅՍԵՐ ԿԱՊԵԼ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ»

— Իսկ հնարավոր համարո՞ւմ եք այս կործանարար ընթացքը կասեցնել` խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելով, ինչի ճանապարհային քարտեզը հրապարակվեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ:

— Բարդ է հույսեր կապել անվստահություն հայտնելու գործընթացի հետ եւ լինել այդքան լավատեսությամբ օժտված: Չէի ուզենա գնահատական տալ ընդդիմադիր գործընկերներին: Պետք է ընդամենը լավը ցանկանալ եւ փորձել անել հնարավորը՝ այսօր չստացվեց, վաղը կստացվի, վաղը չստացվեց, մյուս օրը կստացվի: Բայց այդ ստացվելու համար պետք է պայքար: Պայքարի առաջին օրերից սկսած` կան մարդիկ, որոնք օր ու ժամ են նշում, թե նիկոլը երկու օրից կգնա, կառավարությունը երեք օրից կփոխվի, սա անլուրջ է: Անգամ ասում էին, թե «Նիկոլն այլեւս չկա», հետո` պարզվեց, որ այդ նույն Նիկոլի պատճառով, որը չկար, ոստիկանները մարդկանց էին ծեծում փողոցներում, մարդ էին բռնում: Հիմա էլ ասում են՝ ժամը 21:00-ին է Նիկոլ Փաշինյանը գնալու, հետո՝ 00:00-ին, օգոստոսի չգիտեմ քանիսին դեռ պետք է գնացած լիներ: Էլի եմ ասում` սա անլրջություն է: Լուռ ու մունջ պայքար է պետք մղել, թե երբ կլինի փոփոխություն` կախված է պայքար մղողներից եւ հասարակությունից: Ժողովուրդն է որոշողը` ուզո՞ւմ է ապրել այս վիճակում, թե ցանկանում է բարեփոխումներ: Եվ արդյոք այդ փոփոխությունների մեջ տեսնում է արտաքին քաղաքական կոնկրետ ուղենիշ: Մենք տեսնում ենք եւ չենք վախենում դրա մասին խոսել: Մշտապես շեշտել ենք, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունն է, ինտեգրացիան եւ առավել խորը դաշնակցային հարաբերությունների կառուցումն է:

— «Դիմադրություն» շարժման հանրահավաքի բեմահարթակից, ըստ էության, շատ անկեղծ ասվեց, որ անվստահություն հայտնելու գործընթացում հույսը ՔՊ-ական պատգամավորներից տասնյակից ավել ձայների ակնկալիքն է: Ըստ Ձեզ` կարո՞ղ է որեւէ կերպ հաջողվել ՔՊ-ականներից ձայներ կորզել:

— Մի քիչ թերահավատ եմ, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Եթե իրենք ունեն նման ծրագրեր եւ կկարողանան իրականացնել, միայն ողջունելի է: Բայց սա  բավականին բարդ է: Նույնիսկ պատերազմից հետո` սա չստացվեց. այսօր առավել եւս չեմ տեսնում դրա հնարավորությունը հիմա:

«ԱՍԵԼՈՎ ԼԻՆԵՐ` ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ՎԱՂՈՒՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑԵԼ ԷՐ, ՇՈՒՇԻՆ ԷԼ ՀԵՏ ԷԻՆՔ ԲԵՐԵԼ»

— Նիկոլ Փաշինյանն ասում էր` «Արցախը Հայաստան է եւ վերջ», ու դրա հետեւանքը եղավ պատերազմը` անդառնալի կորուստների տեսքով: Հիմա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է հակառակը, որ «Հայաստանն Արցախ է եւ վերջ»: Ի՞նչ սպասել այս նոր կարգախոսից:

— Չեմ կարծում, թե միայն այդ կարգախոսներով են սկսվում պատերազմները կամ ավարտվում: Դրանք ավելի խորը հարցեր են, որոնք այսօրվա արտաքին քաղաքական եւ ընդանուր տարածաշրջանային տրամաբանությունից են բխում: Խնդիրը, կարծում եմ, պատերազմի մեջ չէ, այլ տնտեսական էքսպանսիայի մեջ է: Այսօր փորձում են մեզ, որպես  ինքնուրույն եւ անկախ պետություն, որպես էթնիկ միավոր բնաջնջել ու վերացնել: Ու անպայման չէ` ֆիզիկական բնաջնջում լինի: Ֆիզիկական բնաջնջում եղավ 2020 թվականին, իսկ հիմա ե՛ւ հոգեբանական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ տարբեր այլ գործիքակազմեր կան, որոնցով խեղճացնելով հայ ժողովրդին՝ կկարողանան մեզ վերջնականապես ստրկացնել: Իսկ թե հիմա ով ինչ է ասել կամ ինչ վաղը կասի, չեմ կարծում, թե այդքան լուրջ է եւ ասելով հարց է լուծվելու: Եթե ասելով լլիներ, աշխարհում բոլոր հարցերն էլ ասելով կլուծվեին: Վերջապես ասելով լիներ` հիմա արդեն վաղուց Նիկոլ Փաշինյանն էլ էր գնացել, նոր կառավարությունն էլ էր ձեավորվել , մենք էլ արդեն Շուշին հետ էինք բերել: Մարդկանց թվում է, թե Ֆեյսբուքում ստատուսներ գրելով` հարց են լուծելու, դրա համար էլ հասանք այս օրին, որ ոչ մի հարց էլ չլուծվեց:

— Ի՞նչ կասեք Արցախի ՊԲ նախկին ղեկավարներ Միքայել Արզումանյանի եւ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրգործերի մասին:

— Բացարձակ բան չեմ ասի, որովհետեւ սա զուտ զինվորականության տիրույթն է: Իհարկե, շատ բան կարելի է ասել եւ ասել ենք դրա մասին բազմիցս` 2020 թվականի նոյեմբերից հետո: Իսկ այսօր ասելիք չկա, ինչ տեղի է ունենում, բավականին արդար է:

— Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկությամբ է հանդես եկել, որ դավաճաններին պետք է մահապատժի ենթարկել: Դուք կո՞ղմ եք, որ Հայաստանում վերականգնվի մահապատիժը:

— Եթե Հայաստանը Եվրախորհրդից դուրս գա, հնարավոր է, ինչու` ոչ:

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԻՆԵՐՈՒՄ, ՍՐՏԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵՂՆԵՐՈՒՄ»

— Իսկ իշխանության օրակարգային հարցը բուհերն ու ուսանողությանն Աշտարակ տեղափոխելն է: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գաղափարին:

— Սա շատ երկարատեւ պրոցես է, եւ մինչեւ իրենք փորձեն անել, կարծում եմ՝ այս կառավարությունը կփոխվի եւ չի իրականանա: Իհարկե, եթե արագի մեջ չիրականացնեն`  ինչ-ինչ շահերից ելնելով: Ուսանողությանն ու դասախոսներին եթե ուզում են տեղափոխել, բայց այդ ահռելի թանկարժեք շենքներն ու շինությունները չեն կարողանալու տեղափոխել եւ ունենալու ենք մի վիճակ, որ Երեւանի պետական համալսարանը կամ Մանկավարժական համալսարանը կարող են դառնալ ռիքսոսներ, հիլթոններ կամ մարիոթներ: Ամեն դեպքում, մի քիչ թերահավատ եմ այս հարցում, որ իրենք կհասցնեն  այդ «բարեփոխում» կոչվածն իրականացնել: Բացի այդ, սա անլրջություն է: Բոլոր  երկրները հպարտանում են իրենց հին համալսարաններով: 100-ամյա համալսարան ունենք, մարդիկ քրտինք են թափել, սերունդներ են կրթել, ավանդույթներ են ձեւավորել, ինչպե՞ս կարելի է այդ ամենը թողնել ու ասել՝ մենք նոր բան ենք սարքում: Սարքո՞ւմ են, լավ են անում, թող նոր համալսարաններ սարքեն, եւ լինի նոր քաղաքում համալսարանական նոր կրթություն, նոր որակ, նոր չափանիշներ: Բայց ի՞նչն է խանգարում, որ մեր համալսարանները մնան եւ գործեն: Այստեղ այլ հարցեր կան, որոնք բոլորս լավ պատկերացնում ենք:

— Մի շարք համայնքներում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունները: Ձեր կուսակցությունը երեք տարբեր համայնքներում մասնակցում է այս ընտրություններին:  Ի՞նչ նախընտրական տրամադրություններ կան, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

— Շատ լավ ենք տրամադրված: Կարծում եմ՝ տեղի մեր թեկնածուները  բավականին փորձառու են, որից երկուսը գործող ղեկավարներն են: Տեսնենք, թե ժողովուրդն ում ձայնը կտա, այդ մարդիկ էլ կընտրվեն: Որոշողը ժողովուրդն է:

— Կարծում եք` իշխանափոխությունը մարզերի՞ց է սկսվելու, թե, այնուհանդերձ, Երեւանից:

— Բարդ հարց եք տալիս, իշխանափոխությունն առաջինը պետք է սկսի մարդկանց հոգիներում, սրտերում եւ ուղեղներում` լինի մարզերում, թե Երեւանում: Մարդիկ այդ իշխանափոխության հոգին պետք է կրեն իրենց մեջ, կապ չունի` որտեղ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված