⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ո՞ւմ «ականն» եք Դուք, տիկին Mina_Z

Ներքաղաքական

Լինում է, չի լինում, մի բլոգեր է լինում` Մինա Խաչատրյան, ով համացանցում գրվում է Mina_Z: Բավականին ակտիվ է սոցցանցերում` Տելեգրամում, Ֆեյսբուքում, Յութուբում, հետևորդների պակասից էլ երբեք չի բողոքում: Հանդես է գալիս որպես կապիտուլյանտ Նիկոլի դեմ հետևողական պայքարող: Իսկ Z–ը իր համացանցային անվանն ավելացնում է, երբ Ռուսաստանը Ուկրաինայում սկսում է Z հատուկ ռազմագործողությունը, և իր հրապարակումներով ակտիվ ջատագովում է ռուս զինվորականների գործողությունները:

Նորմալ է, բայց մի տարօրինակ դետալ կա տիկնոջ համացանցային գործունեությունում` անառողջ սևեռվածություն ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձի և ՀՀԿ–ի վրա: Իհարկե, յուրաքանչյուրի ճաշակի հարցն է` սիրել կամ չսիրել կոնկրետ քաղաքական այրին և քաղաքական ուժին: Սակայն երբ դա վերածվում է համացանցային աղբանոցներում Երրորդ նախագահի դեմ ուղղված նյութերի փնտրտուքի և դրանց պարտադիր հրապարակմանը, հաճախ` հեղինակային թունոտ մեկնաբանությունների համեմունքով, արդեն ակամա հարց է ծագում` հանուն ի՞նչի:

Հիմա էլ, երբ ծպտյալ նիկոլականներն ակտիվորեն առաջ են մղում «Նիկոլը Սերժի պրոյեկտն էր» խառնակչությունը, նա չի զլացել, վեբ աղբավայրերից պեղել է ճղճղան ձայնով այդ թեմայով բարբաջող ոմն Արթուր Համբարձումյանի տեսագրությունը և ավելին, չի ալարել նրա ցնդաբանությունները ռուսերեն թարգմանել... Եվ ակամա հիշում ես` Մինա ռուսերեն նշանակում է ական: Ո՞ւմ «ականն» եք Դուք, տիկին Mina_Z: Եվ արդյո՞ք Ձեր համացանցային անվան Z–ը պայմանավորված է հենց Z ռազմագործողությանն աջակցելով, սկսում եմ կասկածել, որ կարող է նշանակել Zոմբի: Քանզի մեկ էլ նիկոլազոմբիներն են նախանձելի համառությամբ փորձում ինչ–որ միֆիկ մեղքեր գցել ՀՀ Երրորդ նախագահի գրպանը:

Մի՛ արեք այդպես: Պարզապես մի՛ արեք, քանզի հիմա սրընթացորեն այն, ինչ գաղտնի է, հայտնի է դառնում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://t.me/Arordi

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ