Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում

Ո՞ր հայ աստղերն են այս տարի մասնակցել Կանադայի «Summer fest»-ին

Մշակութային

Յուրաքանչյուր տարի Կանադայում հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունենում ամառային երաժշտական փառատոն՝ «Summer fest», որտեղ հանդես են գալիս հայ մեգա աստղեր: Այս տարիների ընթացքում «Summer fest»-ի շրջանակներում կանադահայ հանդիսատեսին իրենց համերգային ելույթներով հայկական շունչ են փոխանցել  ՀՀ վաստակավոր արտիստներ Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Հարութ Փամբուկչյանը, այդ թվում եւ երգիչներ Մարտին Մկրտչյանը, Հարութ Բալյանը եւ այլ անվանի արտիստներ:

«Summer fest»-ը Կանադայի Տորոնտո եւ Մոնրեալ քաղաքներում տեղի է ունենում տարին մեկ անգամ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Հայ երաժշտարվեստում պահանջված երաժիշտ-գործիքավորող, դաշնակահար ԷԴԳԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ այս տարի եռօրյա ամառային երաժշտական փառատոնին, որպես երաժիշտ, հանդես է եկել Տորոնտոյում կայացած երաժշտական փառատոնի երկու համերգային օրերին:

Հուլիսի 8-ին երգիչ Մարտին Մկրտչյանն իր ստեղնաշարային գործիքների հնչողությունը վստահել է հենց Էդգար Հայրապետյանին: Իսկ արդեն հուլիսի 9-ին Էդգարը նվագակցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արմենչիկի մենահամերգին եւ, ինչպես արտիստի բոլոր մենահամերգներին, ղեկավարել երաժշտական խումբը:

«Մեկ տասնյակից ավելի տարիներ է պատիվ եմ ունեցել ներկա լինելու Կանադայում հայ համայնքի կողմից կազմակերպվող ամառային երաժշտական փառատոնին՝ «Summer fest»-ին, եւ պիտի ասեմ, որ ամեն անգամ հուզմունք եմ ապրում տեսնելով հայ համայնքի կարոտագին աչքերը, թե ինչ սպասումով են լցված, որպեսզի հայ աստղերի կատարմամբ վայելեն հայաստանյան շունչը: Իսկապես այս տարի եւս հրաշալի համերգային օրեր ենք ունեցել ե՛ւ Մարտին Մկրտչյանի, ե՛ւ Արմենչիկի մենահամերգի օրերին»,- նշեց երաժիշտը:

Երաժիշտ-գործիքավորող, դաշնակահար Էդգար Հայրապետյանը փաստեց, որ, որպես երաժիշտ, երկու տասնյակից ավելի է  համերգային շրջագայություններով շատ հայ աստղերի հետ է  եղել  աշխարհի տարբեր ծայրերում. «Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հայ աստղերը մշտապես սպասված են  հայ համայնքների ներկայացուցիչների  կողմից»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված