Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ՀԻԲ­ՐԻ­ԴԱ­ՅԻՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ

Ըստ ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րի, ե­թե ռուս­նե­րը Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գեր­մա­նա­ցի­նե­րին Մոսկ­վա­յի մեր­ձա­կայ­քում սառ­նա­մա­նի­քի են­թար­կե­ցին, ա­պա, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այժմ սառ­նա­մա­նի­քը կտե­ղա­փո­խեն Բեռ­լին:

* * *

ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ

Գազպ­րո­մից հայտ­նում են, որ «Հյու­սի­սա­յին հոս­քով» Եվ­րո­պա ար­տա­հան­վող երկ­նա­գույն վա­ռե­լի­քի հոս­քը ան­ժամ­կետ դա­դա­րեց­նում են՝ Եվ­րո­պա­յին թող­նե­լով սե­փա­կան երկ­նա­գույն­նե­րի հույ­սին:

* * *

ԲՈՒՆ­ԿԵ­ՐԻՍ­ՏԸ, ԿԱՄ ՏԵ­ՍՈ­ՂԱ­ԿԱՆ ԽԱԲ­ԿԱՆՔ

(ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ ՍԱՄ­ՎԵԼ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԻ` ԱՐ­ՑԱ­ԽԸ ԼՔԵ­ԼՈՒ ԼՈՒ­ՐԵՐ ՏԱ­ՐԱ­ԾՈՂ­ՆԵ­ՐԻ ԴԵՄ ԴԱ­ՏԱ­ԽԱ­ԶՈՒ­ԹՅՈՒՆ ԴԻ­ՄԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ար­ցա­խի «Մի­աս­նա­կան հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյու­նից հայտ­նում են, որ ի­րենց նա­խա­գահ Սամ­վել Բա­բա­յա­նը ողջ պա­տե­րազ­մի ընթց­քում Ար­ցա­խը չի լքել, ուղ­ղա­կի մի քա­նի հույժ գաղտ­նի գոր­ծով գտնվել է բուն­կե­րում, ո­րը թյու­րըմռ­նում­նե­րի պատ­ճառ է դար­ձել:

* * *

ԵԶ­ՐԱ­ԿԱ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ

Դա­տե­լով Ջա­լալ Հա­րու­թյու­նյա­նին ա­ռա­ջադ­րած մե­ղադ­րանք­նե­րից, նա բնավ էլ Քուռ­կիկ Ջա­լա­լին չէ, այլ ըն­դա­մե­նը մի պրի­մի­տիվ Ջա­լա­լօղ­լու:

* * *

ՏԳԵՏ­ՆԵ­ՐԻ ԹԱ­ԳԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ

(ԿՈՒ­ՆԵ­ՆԱՆՔ ­ՈՒԹ ԲՈՒՀ, Ո­ՐՈՆՔ ԷԼ ԿՏԵ­ՂԱ­ՓՈ­ԽՎԵՆ ԱՇ­ՏԱ­ՐԱԿ ՔԱ­ՂԱՔ` ՆԻ­ԿՈ­ԼԻ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ կրթու­թյան մ­աս­նա­գետ­նե­րի` այս­պես որ շա­րու­նակ­վի, բու­հե­րը կա­րե­լի է տե­ղա­փո­խել փոքր, քիփ­լիկ քա­ղաք Մա­րա­լիկ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ