«Հրապարակ». Սամվել Բաբայանն անհանգիստ է, որ իշխանությունների հաջորդ թիրախն ինքն է լինելու
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը երեկ հայտարարություն էր տարածել, թե սուտ են այն լուրերը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զբաղեցնելով ԱԽ քարտուղարի պաշտոնը՝ ինքը լքել է Արցախը։
Բաբայանը տեղեկացնում է նաեւ․ «2020թ․ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երեւան (գործուղման նպատակի եւ արդյունքների մասին մանրամասները պետական եւ ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթական չեն)»։ ԱՀ նախագահի գրասենյակից սրա հետ կապված պաշտոնական մեկնաբանություն ստանալ չկարողացանք։
Հիմա Բաբայանը մտահոգություններ ունի, որ իշխանությունների հաջորդ թիրախն ինքն է լինելու, եւ դրանով են պայմանավորված համացանցում հայտնված տարատեսակ ինֆորմացիաները եւ նրա էմոցիոնալ արձագանքն այդ ամենին։ Լելե Թեփեի օպերացիայի մասին նաեւ Նիկոլ Փաշինյանն է դեռ պատերազմի օրերին տեսակապով խորհրդակցություններից մեկի ժամանակ հայտնել ՀՀ ՊՆ եւ ՊԲ հրամկազմին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
