Կնոջը սպանել է խանդի հողի, ավելին, նա իր մտադրությունների մասին դեպքից առաջ տարբեր անուղղակի ակնկարկներ է արել այդ մասին աներձագին. Բացառիկ մանրամասներ
Քրեական
Արզական գյուղի 46-ամյա բնակիչը սպանել էր իր կնոջն ու դանակի հարվածներ հասցրել հարևանությամբ ապրող ամուսիններին։Օրեր շարունակ վերջինիս հայտաբերելու փորձերը անհույս էին: Իսկ, թե որտե՞ղ եւ ո՞ւմ միջոցով է հայտնաբերվել iravunk.com-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես մեր հավաստի տեղեկությունների համաձայն տղամարդը կնոջը սպանել է խանդի հողի, ավելին, նա իր մտադրությունների մասին դեպքից առաջ տարբեր անուղղակի ակնկարկներ է արել այդ մասին աներձագին, ով, բնականաբար, ուշադրություն չէր դարձրել:
Նույն տեղեկությունների համաձայն, նրան հայտնաբերել եւ ոստիկանությանն է հանձնել եղբայրըմ ով ոստիկանների խնդրանքով ՌԴ-ից վերադարձել էր հատուկ եղբորը գտնելու եւ իրավապահներին հանձնելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ