Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել

Շուֆուտինսկու երկրպագուն մահացել է սեպտեմբերի 3-ի նրա համերգի ժամանակ

Մշակութային

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկու երկրպագուն մահացել է սեպտեմբերի 3-ին կազմակերպված նրա համերգի ժամանակ։ Այս մասին հայտնում է SHOT-ն իր Telegram-յան ալիքում։

Նշվում է, որ 64-ամյա տղամարդը Կրեմլի պալատ է ժամանել «Третье сентября, или 30 лет спустя» խորագիրը կրող համերգին մասնակցելու համար։ Դահլիճի մուտքի մոտ նա վատ է զգացել ու կորցրել է գիտակցությունը։

Միջոցառմանը հերթապահ բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Նախնական տվյալներով՝ պատճառը եղել է թրոմբի անջատումը։

2021 թվականի սեպտեմբերին հաղորդվեց, որ Կրասնոյարսկի բնակիչ Ռոման Սոբոլկովը, որը ծնվել է սեպտեմբերի 3-ին, ոտքին դաջվածք է արել երգիչ Միխայիլ Շուֆուտինսկու պատկերով։ Էսքիզի հեղինակը պատմել է, որ Instagram-ի իր օգտահաշվում կիսվել է այդ գաղափարով բաժանորդների հետ եւ հարցրել՝ արդյոք նրանցից որեւէ մեկը պատրա՞ստ է դառնալ նման դաջվածքի տեր։

https://style.news.am/arm/news/92884/shufutinsku-erkrpagun-mahacel-e-septemberi-3-i-nra-hamergi-zhamanak.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ