ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ռոնալդուն ու Մագուայրը ստացել են ամենացածր գնահատականները

Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը ստացել են ամենացածր գնահատականները «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղում, WhoScored-ը։ «Մանչեսթեր Յունայթեդն» առավելության է հասել 3:1 հաշվով։

Ռոնալդուն ու Մագուայրը կորցրել են տեղը հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։ Նրանք փոխարինման էին դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ աչքի չէին ընկել արդյունավետ գործողություններով։ Ռոնալդուն ստացել է 6,26, Մագուայրը՝ 5.99 գնահատականը։ Ամենաբարձր գնահատականը ստացել է դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձած անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը՝ 8.80։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն դեռ ոչ մի գոլ չի խփել, նաեւ գոլային փոխանցում չի կատարել։

«Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով 5-րդ տեղում է։ Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում մանչեսթերյան թիմը սեպտեմբերի 11-ին Լոնդոնում կխաղա «Քրիսթալ Փելասի» հետ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ