⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ինչի՞ մասին է «պատմում» արյունը.«Աստղիկ» բկ-ի լաբորատորիաների առանձնահատկությունը ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք

Ռուսաստանի հաղթանակով է պայմանավորված նաեւ Հայաստանի եւ Արցախի ապագան. Վահան Բաբայան

Լուսանկարներ

Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակի բացօթյա սրահում տեղի ունեցավ «Մարիուպոլ» վավերագրական ֆիլմի դիտումը, որին ներկա էին ինչպես կուսակցականներ, այնպես էլ, պարզապես, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կարեւորող մի շարք համախոհներ: Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ «Իրավունքի» հետ զրույցում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ շեշտեց ճշմարտությունը տեսնելու անհրաժեշտության մասին:

— Պարոն Բաբայան, ինչպե՞ս ծնվեց նման նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը:

— Ինչպես գիտեք, հակառուսական հիստերիան մեր երկրում միշտ պահի տակ բարձրանում ու իջնում է, տարբեր դրսեւորումներ է ստանում: Մենք առաջին օրվանից էլ սատարել ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններին եւ գտնում ենք, որ ՌԴ-ն պետք է հաղթանակով եւ պատվով դուրս գա այս ծանր վիճակից: Եվ մենք միշտ հայտնել ենք մեր բացահայտ դիրքորոշումն՝ ի տարբերություն շատ ուժերի ու գործիչների, ովքեր երբ ամեն ինչ լավ էր, իրենք ռուսական քաղաքականության կամ ՌԴ-ի կողմնակից էին, բայց հենց սկսվեց պատերազմը, բավականին շատ մարդ սկսեց վախենալ խոսել ու ծպտուն չհանեց այդ մասին: Մինչդեռ մենք հետեւողական ենք մեր քաղաքականության մեջ: Գտնում ենք, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունն է, ինտեգրացիան եւ առավել խորը դաշնակցային հարաբերությունների կառուցումն է: Ռուսաստանի հաղթանակով է պայմանավորված նաեւ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ու բոլորիս ապագան, ինչն ուրանալը,մոռանալն ու աչք փակելը, նշանակում է՝ դավաճանել այն ամենին, ինչ եղել է հարյուամյակներ շարունակ: Չէ որ մենք լավ գիտենք, թե ռուս բարեկամ ժողովուրդն ինչ աջակցություն է ցուցաբերել հայ ժողովրդին:

— Այսինքն` այս նախաձեռնությամբ փորձում եք լրացնել այն բացը, որը կա Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնելու առումո՞վ:

— Կարծում եմ՝ բոլորս պետք է մեր հնարավոր միջոցներով փորձենք ճշմարտությունը ցույց տալ, թե ինչ է Զելենսկիի ֆաշիստական ռեժիմը, եւ ինչ է Ռուսաստանի այսօրվա իրավիճակը, եւ ինչ պատմական հնարավորություններ կան՝ այս ամենը հաղթահարելու համար: Պետք չէ մոլորացնել, խաբել, առավել եւս հայ ժողովրդին, ով պետք է պահպանի իր դաշնակցային հարաբերությունները եւ լինի իրական դաշնակից Ռուսաստանին, այլ ոչ թե` ձեւական:

— Նման դիտումները շարունակակա՞ն են լինելու:

— Կինոդիտումներ մեր նոր գրասենյակի բացօթյա սրահում միշտ էլ անում ենք, բայց քանի որ «Մարիուպոլ» ֆիլմը նոր է, որոշեցինք, որ սա լավ առիթ է նաեւ հավաքվելու եւ քննարկելու տարբեր հարցեր: Կարծում եմ՝ բոլորս պետք է նմանատիպ նախաձեռնություններով հանդես գանք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

305091015-2646761885456294-7292545994329654659-n
305101743-2646761548789661-9206135840238762441-n
305121283-2646760865456396-8302616299914094539-n
305157434-2646760875456395-9158813571862300086-n
305200996-2646761242123025-63300114244811274-n
305273689-2646761355456347-7154766679756723086-n
305317731-2646761695456313-2491369715553617582-n

305343944-2646760885456394-307062017927479286-n

305492140-2646761398789676-4614531389532349332-n

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ