ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ծանրամարտի ֆեդերացիային 2023 թ. Երեւանում Եվրոպայի առաջնության անցկացման նպատակով հատկացվելու է 600 մլն 500 հազար դրամ

Սպորտ

Հայաստանի կառավարության նիստում որոշում է կայացվել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 3 մլրդ 366 մլն 667 հազար 800 դրամի վերաբաշխում, որից 1 մլրդ 133 մլն 879 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ որոշման նախագծով նախատեսվում է 2 մլրդ 232 մլն դրամ գումարի շրջանակում ապահովել մի շարք կրթական, մարզական եւ մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքները եւ գույքային հագեցվածության բարելավումը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային 2023 թ. Երեւանում Եվրոպայի առաջնության անցկացման նպատակով գույքի ձեռքբերման համար հատկացվելու է 600 մլն 500 հազար դրամ։

Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրում լողավազանի եւ հրաձգարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացվել է 14,7 մլն դրամ, հայտնում է ԿԳՄՍ-ն:

Ընթացքի մեջ է Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման ծրագիրը, իսկ Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի կառուցումը նախագծանախահաշվային աշխատանքների փուլում է:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ